«Բացում ես դուռը, իսկ այնտեղ պատ է»
Բլոգոսֆերա
Արմեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սա, եթե կուզեք, ժամանակակից Հայաստանին, հասարակության հոգեվիճակին, ընդհանուր մթնոլորտին շատ բնորոշ պատկեր է: Յուրօրինակ հուշարձան:
Մարդիկ նախ դուռ են «բացել», գեղեցիկ, ապակեպատ, թափանցի՜կ: Հետո... փակել են այն, բայց ինչպե՜ս: Պատել են ներսի կողմից:
Բացում ես դուռը, իսկ այնտեղ պատ է: Պարի՛սպ: Քաղաքացի-պաշտոնյա կամ բնակիչ-չինովնիկ հարաբերությունների գերխտացված արտացոլումն է սա, թերևս:
Միաժամանակ, մեր հասարակության մեջ, քաղաքական ուժերի ու գործիչների շրջանում շատերը, երևի թե, հենց նման պատկեր նկատի ունեն, երբ խոսում են թափանցիկության մասին»:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը