Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն ինքն իր հրամանով իրեն պարգևատրել է ոսկե մեդալով
Բլոգոսֆերա
Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն ինքն իր հրամանով իրեն պարգևատրել է ոսկե մեդալով՝ բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար: Արամ Հարությունյանն այսօր Կոտայքի մարզպետն է, և պետք է ուշադիր լինել, որպեսզի հիմա էլ որպես մարզպետ ինքն իրեն այլ մեդալներով կամ ավելի նյութական բաներով չպարգևատրի:
Հ.Գ Կարծում են, նախկին նախարարը վստահ է եղել, որ բնապահպանության նոր նախարարը, ով ինքնաբավ, դրական իմիջ ունեցող և հարգված անձնավորություն է, իրեն նման մեդալ չէր շնորհի, քանզի իրապես նա արժանի չէր նման մեդալի, դրա համար էլ շտապել և ինքն իրեն է պարգևատրել. սա հարիր չէ պետական բարձրաստիճան պաշտոնյայի»:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան