Մնայիք ու տոնեիք, ո՞ւր էիք գնում
Հասարակություն
Facebook սոցիալական ցանցում օգտատերերից մեկը գրել է. «Բեմահարթակից Պուտինի հեռանալուց 10 րոպե չանցած հրապարակում գրեթե մարդ չի մնացել, մարդիկ հազարներով լքում են հրապարակը... Բա եկել էիք տոնելու ձեր հաղթանակը, մնայիք, տոնեիք էլի, ուր եք գնու՞մ»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու վարչապետ Վլադիմիր Պուտինը, որն այսօր կայացած նախագահական ընտրությունների նախնական տվյալներով հաղթում է, ժամանել էին «Մանեժնայա» հրապարակ, որտեղ տեղի էր ունենում վերջինիս կողմնակիցների հանրահավաքը: Վլադիմի Պուտինը հավաքվածների առջև ելույթ ունենալուց առաջ հուզվել և արտասվել էր:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը