Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մելքոնյանը ԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունը Նավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել են Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին ԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերը Թրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասին Պուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր Լերչեկին ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին Դոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասին Տիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներով 

Սիրիայում կռվող ադրբեջանցի վահաբիներն սպառնացել են Ադրբեջանին. նրանք պատռել են իրենց անձնագրերը

Մերձավոր Արևելք

Սիրիայում կառավարական ուժերի դեմ ահաբեկչական խմբավորումների կազմում կռվող Ադրբեջանի քաղաքացի վահաբիները (իսլամի սունի ուղղության արմատական աղանդ) զանգվածաբար պատռում են Ադրբեջանի պետական մարմինների կողմից ստացած իրենց անձնագրերը, ինչի մասին վկայում են ադրբեջանցի վահաբի գրոհային Յախյա ալ Ազերիի կողմից սոցիալական ցանցերում տարածված լուսանկարները: Այս մասին հայտնում է jam.az լրատվական կայքը:

Նշվում է, որ Յախյա ալ Ազերին եղել է Սիրայում կռվող ադրբեջանցիների հրամանատարը, որը ժամանակ առաջ սպանվել է: Ենթադրվում է, որ ներկայումս սոցցանցի նրա էջից օգտվում է նրա կինը:

Ադրբեջանի լրագրողների կայքը ադրբեջանցի վահաբիների այդ գործողությունն Ադրբեջանի դեմ ուղղված քայլ է բնութագրել և նշել, որ դա նաև զգուշացում է Ադրբեջանական պետությանը:

«Ադրբեջանական անձնագրերի ցուցադրական ոչնչացումը խոսում է այն մասին, որ ադրբեջանական ծագումով արմատական իսլամիստները չեն ճանաչում Ադրբեջան պետությունը, հրաժարվում են քաղաքացիությունից և պատրաստվում են հետագայում կռվել Ադրբեջանի դեմ: Այստեղ հետաքրքիր պահն այն է, որ վահաբիները որպես թիրախ համարում են ոչ միայն Ադրբեջանի պետությանը, միևնույն ժամանակ նաև ադրբեջանական ժողովրդին: Նրանց մտածողությամբ' շիաները անհավատներ, աստվածամերժներ են, և վերջիններիս ունեցվածքը, կյանքն ու նամուսը հալալ են վահաբիներին»,- գրում է jam.az-ը: Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը շիա է:

Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ. ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվն անցնում է 100-ից: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների' Թուրքիայի տարածքով Սիրիա անցնելու փաստը:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 200-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ' հանուն հավատի) կատարել Սիրիայում:

Jam.az լրատվական կայքն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանում գործող «Մեշա գարդաշլարը» (Անտառի եղբայրներ) և «Ջեյշուլլահ» (Ալլահի բանակ) արմատական իսլամիստական կազմակերպությունները 2014 թ. հունվարի 29-ին հանդես էին եկել Ադրբեջանի իշխանության դեմ ահաբեկչական գործողություններ սկսելու մասին հայտարարությամբ: Նրանք սպառնացել են Բաքվում առաջին իսկ հարձակման ժամանակ 100 ոստիկան սպանել: «Ջեյշուլլահ» կազմակերպության տարածած հայտարարության մեջ էլ ասվում է, որ շուտով իրենք ջիհադ (սրբազան պատերազմ) են հայտարարելու Ադրբեջանում:

Որոշ դիտորդների կարծիքով` Սիրիայում օրեցօր ահագնացող բախումները հնարավոր է ապագայում ներթափանցեն նաև Ադրբեջան: Եթե նախկինում ենթադրվում էր, որ այդ թշնամությունը տեղի է ունենալու շիա և սունի արմատական վահաբիների միջև, ապա այժմ դաժան դիմակայություն է սկսվել արմատական իսլամիստական խմբավորումների միջև: Այդպիսի նախանշան կարող է համարվել անցյալ դեկտեմբերի 11-ն Սումգայիթում արմատական խմբավորումների միջև տեղի ունեցած զինված ընդհարումը: Որոշ ժամանակ առաջ ադրբեջանցի մոջահեդներից մեկի կողմից «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կոչված ահաբեկչական խմբավորման կազմում կռվող ադրբեջանցիներին ուղղված մեղադրանքը իսկական թշնամության է վերածվել այդ խմբավորումների միջև, ինչը գնալով ավելի է խորանում:

Իսրայելցի փորձագետ, նախկին դիվանագետ, Իսրայելի «Նաթիվ» կենտրոնի նախկին ղեկավար Յակով Քեդմին virtualaz.org լրատվական կայքին տված հարցազրույցում Ադրբեջանում կրոնական հողի վրա լարվածության հետ կապված հայտնել էր, որ Ադրբեջանի համար ամենալուրջ սպառնալիքներից մեկը կրոնական հողի վրա ծայրահեղական տրամադրությունների և հոգեվիճակի ուժեղացումն է: «Այս կամ այլ իսլամիստական խմբավորումների մարտիկների' Սիրիայից Ադրբեջան վերադարձը կարող է պատճառ դառնալ երկրում ներքին կայունության կտրուկ խախտման և ահաբեկչական գործողությունների աճի համար»,- ասել էր իսրայելցի փորձագետը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը
Ամենադիտված