«Էս խայտառակ վիճակի համար պատասխանատու կա՞». Պետրոս Ղազարյանի հաշվի վրա կալանք է դրվել
Բլոգոսֆերա
«Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բանկից իմանում եմ ,որ իմ հաշվին կալանք են դրել,որովհետև տուգանք չեմ մուծել:Հարկադիրից շատ սիրալիր ասում են 10 000 դրամ,հինգ տուգանքը,հինգ մեր ծառայության գինը:
Ասում եմ ,բայց ինձ ծանուցում չի եկել որ տուգանք ունեմ և եթե չեմ մուծել պետք է եռապատկվի,այսինքն 5 ը դառնա 15 000:Ասում են ճիշտ եք քանի,որ ծանուցում ձեզ չեն ուղարկել դրա համար էլ երևի չեն եռապատկել,բայց մեզ ՝այսինքն հարկադիր ծառայություն ուղարկել են,այնպես ,որ պետք է մուծեք ,որ կալանքը հանենք:
Էլ չեմ ասում, որ օրենսդրության հստակ պահանջ է ՝ կալանք կարող է դրվել միայն բռնագանձվող գումարի չափով այլ ոչ ողջ հաշվի վրա:
Պարզվում է բավական շատ նման դեպքեր կան,ով ներվեր կքայքայի չի մուծի,ով մուծեց՝ էլի լավա:
Մտածում եմ մարդ ինչ վիժվածք պետք ա լինի,որ նման ձևով իր քաղաքացիներից փող պլոկի:
Ու վերջիվերջո կա էս խայտառակ վիճակի պատասխանատու, թե քանի փող ա գալիս լավա»:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան