«Իմ փոքրացած, անՎազգեն, անՍմբատ հայրենիք»
Բլոգոսֆերա
Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հենց նոր իմացա գույժը. իմ հայրենիքից մի կարևոր գույն էլ պակասեց, մի տեսակ, որով Հայաստանս համ ու հոտ ուներ:
Սմբատ Այվազյանի երիտասարդության հետ անցավ իմ պատանեկությունը, հետո, երբ իմ մոտ գարուն էր, երբեք ու երբեք չէի մտածում, որ Սմբատի մոտ աշնան գույն ու թախիծ կտեսնեմ:
...Երկար ու ձիգ 22 տարիներ, համատեղ հույզեր, ուրախություն ու թախիծ, ռազմի դաշտ ու բանտ, իշխանության բարձունք ու ընդդիմադիրի հալածանք, լիքը թաքուն ու բացահայտ էջեր....
...Ու այս ամենն ավարտվեց: Ու շուտ էլ ավարտվել էր, որովհետև Վազգենի համերաշխ ու միասնական տունը պահել չկարողացանք ու իրարից խռով, և Վազգենին կարոտած' գնում ենք մեր «համերաշխ տունը»:
Հանգստություն լինի քեզ, եղբայր: Կներես, որ քեզ հրաժեշտ տալու ուժ չունեմ»:
Մի օր անպայման կհանդիպենք...


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան