Դիտարկումներ Միկոյանի արձանի խնդրի վերաբերյալ
Բլոգոսֆերա
Հրաչ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դիտարկումներ Միկոյանի արձանի խնդրի վերաբերյալ:
1) Ասում են՝ պետք է հասկանալ պատմական ժամանակաշրջանը և խիստ չդատել ռեպրեսիայի գործիք դարձած գործիչներին: Սակայն հանցագործությունը (էն էլ՝ խոշորամասշտաբ) մնում է հանցագործություն: Մարդկային կյանքեր վարի տալն ի՞նչ արդարացում ունի: Ղալաթն արել ես, պիտի պատասխանատվությունը կրես: Այլապես «հանցագործություն» ըմբռնումը կաղճատվի:
2) Լավ, ենթադրենք հասկանում ենք պատմական շրջանն ու խիստ չենք դատապարտում: Բայց չդատապարտել նշանակում է արձանով պատվե՞լ: Ինչի՞ պատվենք: Այն բանի համար, որ ռեպրեսիայի մեքենայի հավատարիմ պտուտակն է եղե՞լ:
3) Եթե այսօր չդատապարտենք ու ամեն ինչ հեշտորեն արդարացնենք պատմական համատեքստի լղոզաթաղանթով, ապա այսօրվա ռեժիմի ակտիվ դեմքերն էլ վաղը կարող են ակնկալել նույնատիպ արդարացում հաջորդ սերնդի կողմից»:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան