Թուրքիան պատրաստ է զինել սիրիացի ապստամբներին. Դավութօղլու
Թուրքիա
Թուրքիայի իշխանությունները մտադիր են աջակցել սիրիական ընդդիմադիրներին, այդ թվում՝ զենքով։ Այդ մասին հայտարարել է երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն։
Թուրքական ԱԳ նախարարի խոսքերով՝ սիրիական վարչակազմին ուղղված միջազգային հանրության ուղերձը կարող է տեղ հասցվել տարբեր մեթոդներով, այդ թվում՝ Սիրիայի ազգային խորհրդի զինման ճանապարհով, հաղորդում է «Ռոսբալտ»-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կատարի շեյխ Համադ բին Ջասի ալ Տանին հայտարարել է, որ միջազգային հանրություները պետք է իր վրա վերցնի սիրիական ընդդիմության զինման ապահովումը։ Բացի Կատարից նման կարծիք է հայտնել նաև Սաուդյան Արաբիան։
Հատկանշական է, որ Դավութօղլուն նախօրեին ասել է, թե նախագահ Բաշար Ասադի կողմից ընդդիմադիրներին ճնշելու համար բանակի ներգրավումն իր մեջ կրում է ռազմական հանցագործության հատկանիշներ…


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)