Դեր Զորի մարզում 45 զինյալ է սպանվել
Մերձավոր Արևելք
Դեր Զորի արևելյան և հարավ-արևմտյան շրջաններում ԴԱԻՇ և զինված այլ խմբավորումների միջև թեժ բախումների հետևանքով 45 զինյալ են սպանվել: Բախումները տեղի են ունեցել Դեր Զոր մարզի Սուրա գյուղաքաղաքում և Դեր Զոր քաղաքի հարավ-արևմուտքում: Բախումները, մասնավորապես, ընթացել են ԴԱԻՇ-ի և «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումների միջև: Սպանվածներից 17-ը զինված տարբեր խմբավորումների, իսկ 28-ը ԴԱԻՇ-ի անդամներ են:
Թեժ մարտերն ավարտվել են այն բանից հետո, երբ ԴԱԻՇ խմբավորումն ամբողջությամբ հսկողություն է հաստատել Խաշամ գյուղաքաղաքի վրա:
ԴԱԻՇ խմբավորումն ամիսներ շարունակ Սիրիայի տարբեր շրջաններում, մասնավորապես հյուսիսում, ռազմական գործողություններ է ծավալում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման դեմ՝ փորձելով իր վերահսկողության տակ վերցնել «Նուսրայի» բոլոր գրաված տարածքները:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան