ԱՄՆ-ում շների համար յոգայի դասընթացներ են կազմակերպում
ԱՄՆ
ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի հյուրանոցներից մեկում շների համար յոգայի դասընթացներ են անցկացնում։ Կես ժամ տևող պարապմունքի ընթացքում կենդանիների տերերը հնարավորություն ունեն ավելի հարազատ դառնալ իրենց շների համար, հաղորդում է Travel-ը։
Դասընթացի ժամանակ կիրառվում են յոգայի դասական դիրքերը՝ հարմարեցված շների համար։ Պարապմունքներն անվճար են ինչպես կենդանիների, այնպես էլ՝ դրանց տերերի համար։
Բացի այդ, այցելության ընթացքում շները տարբեր նվերներ են ստանում հյուրանոցի ղեկավարության կողմից՝ խաղալիքներ, ուտեստներ և այլն։
Հյուրանոցում կենդանիների հետ ճանապարհորդող մարդկանց համար մեկ սենյակի գինն է օրական $20 և ավել։ Բացի այդ, զբոսաշրջիկներից գանձում են ևս $100՝ սենյակի մաքրման աշխատանքների համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)