«Եթե մարդ ունակ է ինքն իրեն պարգևատրել, ապա չարժե նրա գլխին բարոյականության մասին քարոզներ կարդալ»
Բլոգոսֆերա
Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եթե մարդ ունակ է ինքն իրեն պարգևատրել, ապա չարժե նրա գլխին բարոյականության մասին քարոզներ կարդալ: Նա ունի ինքնահաստատման խնդիր և մանկությունից մնացած թերարժեքության բարդույթներ:
Եթե ուզում եք նրան օգնել, ապա ծանոթ հոգեբանի տեղ ասեք, այլ ոչ թե անարգանքի սյունին գամեք: Այս առումով նախկին նախարարը միակը չէ, շատերը մինչև այժմ թամբին են և առաջին իսկ հնարավորության դեպքում կկրկնեն այդ «սխրանքը»:
Ուստի առաջարկում եմ լսարանին հրամցնել ոչ թե' «բնապահպանության նախկին նախարարն ինքն իրեն պարգևատրել է» կարգի լուրերով, այլ գովազդել հոգեբանական ծառայության գրասենյակները: Միահամուռ ուժերով զարգացնելով հոգեբանների ինստիտուտը զարկ կտանք կառավարման համակարգը մեղսունակ կադրերով համալրելու գործին»:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան