«Դիմորդները պետք է հաղթահարեն 7.5 բալի շեմը»
Բլոգոսֆերա
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի դիմորդներ, ծնողներ և լրագրողներ,
Հաճախ ինձ հարցնում եք ընդունելության քննությունների շեմային բալի մասին:
Տեղեկացնեմ ձեզ, որ, ՀՀ Կառավարության կողմից հաստատված կարգի համաձայն, դրական է համարվում 7.5 բալը և ավելին:
Դրանից ցածր միավորներ ստացած դիմորդներ այդ առարկայից համարվում են կտրված, սակայն կարող են շարունակել հանձնել մյուս առարկաները:
Վերահանձնումները արգելված են:
Առկա համակարգով քննություններն անհաջող հանձնած դիմորդները կարող են հետագայում իրենց ուժերը փորձել հեռակա համակարգում այն մասնագիտություններով, որոնցով թույլատրված է հեռակա ուսուցումը:
Նորից հաջողություն եմ մաղթում մեր դիմորդներին»:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան