Պուտինի ընտրվելը Հայաստանի համար լավագույնն էր. Լյուդմիլա Սարգսյան
Արտաքին Քաղաքական
Ռուսաստանում երեկ տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախնական տվյալներով՝ ՌԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Պուտինը: Արդյոք ՍԴՀԿ-ն պատրաստվում է պաշտոնապես շնորհավորել Պուտինին և արդյոք կուսակցությունում մնում են այն համոզման, որ Պուտինի ընտրությունը լավագույն տարբերակն է Հայաստանի համար, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց. «Մենք դեռ կսպասեն վերջնական արդյունքների ամփոփմանը, որից հետո կորոշենք մեր հետագա անելիքները: Մենք դեռ մնում ենք այն կարծիքին, որ Պուտինի ընտրվելը դա Հայաստանի համար լավագույնն էր, և հենց այնպես չի, որ այդ կարծիքը բարձրաձայնել են»:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ-ում կայացած նախագահական ընտրություններում գործող վարչապետ Վլադիմիր Պուտինը, որն առաջադրվել էր «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից, նախնական տվյալներով ստացել է ընտրողների ձայների 63,75%-ը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում