The Washington Post. ԱՄՆ նախագահի թեկնածուն հայտնվել է սեքսուալ սկանդալի մեջ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուներից մեկը՝ Հերման Քեյնը հայտնվել է սեքսուալ սկանդալի կենտրոնում։
Ինտերնետում հայտնվել են հրապարակումներ, որոնցում ասվում է, որ Քեյնը 90–ականներին կանգնել է դատարանի առաջ՝ մի շարք կանանց նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար։ Սակայն դատարանն այնուհետև վերջինիս մեղավոր չի ճանաչել։
Քեյնը այս սկանդալը որակել է որպես իր դեմ ուղղված քաղաքական պատվեր։ «Ինձ թիկունքից եկող հարավածները գնալով ավելի են շատանում, սակայն ես հրապարակայնորեն չեմ հայտարարի թե դրանք մասնավորապես որ կողմից են ուղղված, բայց ես ևս մեկ անգամ կհաստատեմ, որ դրանք առկա են», – ասել է Քեյնը:
Ըստ մի շարք քաղաքական վերլուծաբանների՝ այս սկանդալը կարող է դառնալ Քեյնի նախընտրական քարոզարշավի վերջի սկիզբը։
«Ընտրողների մեծ մասը Քեյնին չի ճանաչում և նրա անցյալի սկանդալային դրվագների հրապարակայնացումը կարող է մեծ վնաս հասցնել նրա իմիջի վրա»։
Մի շարք իրավապաշտպաններ կանգնել են Քեյնի կողքին՝ համարելով, որ նրա դեմ ուղղված մեղադրանքները ռասիստական շարժառիթներ ունեն։ Սակայն Քեյնի կողմնակիցները կարծում են, որ նրա գլխին կուտակված «սև ամպերը» ավելի դրական կարող են ազդել Քեյնի վարկանիշի վրա, քան նրա մասին ընդհանրապես չխոսելը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)