Թուրքիայում ևս մեկ ածխահանք է փլուզվել. կան զոհեր
Թուրքիա
Թուրքիայի քրդաբնակ հարավարևելյան տարածաշրջանի Շիռնաքի շրջանում ածխահանքի փլուզման արդյունքում երեք ածխահատներ մնացել են փլվածքների տակ:
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 11-ի կեսօրին` Շիռնաքից 30 կմ հեռավորության վրա Քյամարլի գյուղի մերձակա Ջուդի լեռան տակ գտնվող մասնավոր ընկերության հանքում:
Միջադեպի վայր լրագրողներին թույլ չի տրվել մտնել: Ենթադրվում է, որ փլուզումների տակ մնացած ածխահատները մահացել են գազի արտահոսքի պատճառով:
Դրանից մեկ շաբաթ առաջ Շիռնաքում ևս մեկ ածխահանքում փլուզման ժամանակ մեկ մարդ էր զոհվել:
Թուրքիայում ածխահանքերում փլուզումներն ու մարդկային կորուստներն ամենաշատն են աշխարհում: Մոտ մեկ ամիս առաջ Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա քաղաքում ածխահանքում փլուզման և դրա հետևանքով հրդեհի պատճառով 301 ածխահատ զոհվել, մոտ 450-ն էլ վիրավորվել էին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)