Նոր Android-ը կանվանակոչվի խմորեղենի պատվին
Աշխարհ
Android բջջային օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակներից մեկը կստանա Key Lime Pie անունը, հաղորդում է Lenta.ru-ն։
Թե երբ կթողարկվի Key Lime Pie-ն, դեռևս հայտնի չէ։ Google ընկերությունը հրաժարվում է որևէ մեկնաբանություն տալ այս տեղեկության կապակցությամբ։
Հիշեցնենք, որ Android համակարգերի անունների ընտրության ժամանակ ընկերությունն առաջնորդվում է այբբենական սկզբունքով, ուստի ենթադրվում է, որ Key Lime Pie-ը կհաջորդի J տառով սկսվող օպերացիոն համակարգին։ Հավանաբար, խոսքը Jelly Bean-ի մասին է։
Այս պահի դրությամբ Android համակարգի ամենավերջին տարբերակը Ice Cream Sandwich-ն է


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ