Ռուսաստանի արտգործնախարարը կհանդիպի Արաբական լիգայի ներկայացուցիչների հետ
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի և Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա մարտի 10-ին՝ Կահիրեում։ Այդ մասին Լավրովը հայտարարել է Հորդանանի իր գործընկերոջ հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների արտգործնախարարների վերջին հանդիպման ժամանակ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ բանաձև էր ընդունվել, ըստ որի արաբական երկրները պետք է դադարեցնեն իրենց դիվանագիտական հարաբերությունները սիրիական իշխանությունների ներկայացուցիչների հետ, հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ