Գտնվել է ճարպակալման հազվագյուտ ձևը բուժելու միջոց Աֆրիկայում կապիկի նոր տեսակ է հայտնաբերվել Xiaomi-ն դադարեցրել է իր հայտնի սմարթֆոնների և պլանշետների արտադրությունը Հայտնի է դարձել, թե ինչու կարող են գործատուները արգելել արհեստական բանականության օգտագործումը ԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համար Թրամփը կմասնակցի ԱԱ-2026-ի եզրափակիչին Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն Ռուսաստանում վառելիքի հերթերում արդեն մահվան դեպքեր են գրանցվում Եվրոպական գիշեր «Ալաշկերտի» համար. հաղթանակ՝ 11-մետրանոցներով Մոտ ապագայում լայնածավալ ռազմական գործողություններ չեն լինի․ Շահնազարյան Կալանավորված արդարադատությունն ու ՀՀ-ի ապամոնտաժումը․ Մետաքսե Հակոբյանը՝հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ) Կառավարությունը ֆինանսավորում է պարգևավճարների նոր փուլը. Վենսը խոստովանություն է արել (տեսանյութ) 

«Սերիալի դերասանը յուրացրել է 8-ամյա փոքրիկի բուժման համար հավաքված գումարը»

Բլոգոսֆերա

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուրեմն նենց կատաղած եմ, որ շունչս կտրվում ա ու կյանքումս պատահած ամենազարելի արարքի ու դրան հետևած արձագանքների մասին եմ պատմելու: Պատումություն մի քիչ երկար ա ու ունի նախապատմություն.

Դերասան Կարեն Մկրտչյանին կիմանաք, էն որ ամիսներ առաջ անհայտ աննձը ծեծել էր ու նենց վնասվածք էր պատճառել, որի արդյունքում դրամահավաք հայտարարվեց ու գումար հավաքվեց՝ Կարենի բուժման համար՝ Գերմանիայում: Գումարն էլ հսկայական թիվ էր՝ 80 հազար եվրոյի կարգի, որը բավական է ասենք օնկոլոգիա բուժելու համար:

Անգամ ինքս առիթ ունեցա մասնակցելու հեռուսաշոուի էս թեմայով ու կոչ արեցի, որ մարդիկ անտարբեր չգտնվեն: Կարենին անձամբ չէի ճանաչում, բայց ինձ համար սկզբունքային էր, որ առաջիին հերթին մարդկային կյանքի ու առողջության խնդիր էր, հետո էլ Կարենը ազատամարտիկ էր ու էդ կոնտեքստում ինքը ինձ համար մարմանվորում էր պետական անտարբերության խնդիրը՝ ազատամրտիկների հանդեպ:

Սրանից մի քանի ամիս առաջ, երբ Կարենի գումարն արդեն ամբողջովին հավաքվել էր, թե հավաքվելու վրա էր, Վանաձորում բարեգործական համերգ էր կազմակերպվել ու ապրի Կարենը, քանի որ իրեն էդ գումարը էլ պետք չէր, հենց համերգի վերջում տեղադրված էկարնին սկայպով միացրել էին իրեն ու նա հայտարարել էր, որ հավաքագրված գումարը փոխանցեն գլխուղեղի չարորակ ուռուցք ունեցող 8-ամյա Էրիկին, ով հիմա Մոսկվայում է բուժում անցնում:

Էդ առնչությամբ կանչում են Էրիկի հորը ու խնդրում են, որ ուռուցք ու դրանից բխող ցավեր ունեցող երեխային վերցնի ու գա համերգին, որը նկարահանվում էր հետո էլ լուսաբանվեց: Սակայն, համերգի կազմակերպիչներից ա լինում, թե ինքնուրույն «նախաձեռնությունն» իր ձեռքը վերցրած ա լինում, բայց սույն անհատը վաղօրոք զգուշացնում ա Էրիկի հորը, որ իրեն բեմի վրա գումարովց ծրար կատնամ բայց թող ինքը վերադրաձնի, համերգից հետո իրեն բանկային փոխանցումով ավելի մեծ գումար կփոխանցեն...

Այդպես էլ անում ա հերը, ծրարը հետ ա տալիս, բայց օրեր են անցնում, իսկ փոխանցումը չի գալիս, ոչ էլ առձեռն է գալիս: Գալիս է Մոսկվա մեկնելու պահերը ու ինքնաթիռի հարցերը լուծելու պահը: Այդ ժամանակ դեռ սույն պարոնը՝ Արտավազդ-Արիկը, նոն ստոպ էսօր-էքուց անելուց ա լինում ու երբ իրեն պարզ ասում են, որ ինքնաթիռի տոմսերի հարց կա, եթե չի լինում՝ ասա, որ իմանանք, թե որտեղից ենք փող ճարում, իսկ եթե լինում է, ապա իմանանք՝ վիրահատության փողից վերցնենք... էս էլ թե բա հա՜, խնդիր չկա, վաղը/չորեքշաբթի/ուրբաթ/երկուշաբթի կփոխանցեմ...

Բնականաբար, չի փոխանցում ու բնականաբար ֆինանսական խնդիրներ են առաջանում ու եթե չլինեին Մոսկվայի բարի մարդիկ, ովքեր պատրաստակամություն են դրսևորում ու լուծում են այնպիսի հարցեր, որոնք մինիմիզացնելով նախատեսված ծախսերը (ուտելիք, բնակվելու տեղ և այլն) թույլ տվեցին մոտ 1000 դոլար կազմող այդ պակասորդը տնտեսել: Արդյունքում, երեխային այնուամենայնիվ բարեհաջող վիրահատեցին ու թեև նա դեռ չի բուժվել ու թանկարժեք քիմիոթերապիա է պետք, բայց գոնե բուն ուռուցքը անդառնալի հետևանքների չբերեց.. առայժմ...

Հիմա պատմության ամենակեղտոտ ու ամենաճղճիմ մասին պատմեմ.Anushanahit Anushanahit-ը սկզբից մինչև հիմա զբաղվում է այս երեխայի համար հանգանակության հարցերով ու ստատուսում գրելու չի, չեմ էլ կարծում, որ նրան դուր կգար, եթե դնեի ու թվարկեի նրա արած րաչածները էս հարցում: Կասեմ միայն, որ եթե ինձ ասեն երեխուդ կյանքը փողից ա կախված, որը էս մարդու ձեռքում ա, վստահ կլինեի, որ երեխես փրկված ա:

Մի խոսքով, երբ այս պատմությունը պարզ է դառնում, Լալան (որ նույն Anushanahit-ն է), բարձրաձայնում է դրա մասին, որ ախպե՜ր, էսինչ հանգամանքներում, էսինչ բանն է եղել: Եթե ինչ որ թյուրիմացություն է, ապա խնդրում եմ, էդ փողը փոխանցեք՝ դեռ երեխան քիմիա պետք ա անցնի, որը 4 անգամ ավելի թանկ է, քան ուռուցքի հեռացման վիրահատությունը: Իսկ եթե այնուամենայնիվ պարոն Արիկ քցող սրիկա է, ով չի խորշում քաղցկեղով հիվանդ երեխու հաշվին մի քանի հարյուր հազար դրամ գրպանելը, ապա սիրելի դերասաններ, ովքեր այդքան շուքով համերգին ներկա էիք ու որին բերել էին երեխային, ապա բարի գտնվեք, պարզաբանումով հանդիստ եկեք, որ.

- մենք սրա հետ կապ չունենք, ճիշտ է, բեմում ենք եղել, բայց չենք իմացել, որ կողքներս սրիկա կա:

Ի պատիվ Կարենի, պետք է ասեմ, որ այս պատմությունը հասնում է նրա ականջին, նրա հայրը կապնվում է Լալայի հետ, թե բա պարտքով փող եմ ճարել, գամ տամ: Լալան հրաժարվում է, որովհետև այստեղ ոչ թե պետք էր ինչ որ մեկից պարտքով փող ճարել, այլ պետք էր այս մութ պատմության մեջ հստակություն մտցնել: Չի ընդունում փողը, բայց այստեղ ինձ համար անհասկանալի պատճառներով, Կարենի կողմի չի էլ ծավալվում Արտավազդ-Արիկի «հերոսության» պահով ու ոչ մի պարզաբանում չի տալիս:

Ու այստեղից սկսում է «ամենահետաքրքիր» պահը: Հարգելի կարենի գործընկեր դերասանները (դեռ չգիտեմ, թե կոնկրետ ովքեր, բայց համերգի մասնակիցներից ոմանց մասին է խոսքը) սկսում են Լալային դիվադադար անել, թե բա հերքում արա, մեր անվան հետ ես խաղում ու առհասարակ, հրապարակավ ներողություն խնդրի մեզանից:

Երբ ստանում են ադեկվատ պատասխան, թե բա դուք առհասարակ ով եք ու ինչի՞ համար պետք է ներողություն խնդրեմ, սկսում են արդեն ավելի պիղծ տարբերակների դիմել՝ փորձելով խաղալ Լալայի անվան հետ ու քոմմենթային դիվերսիաներ կաղմակերպել...

Ես էսօր եմ իմանում էդ զարգացումների մասին ու ուզում եմ հատուկ զգուշացնել. հռոմի պապուց ավելի կաթոլիկ լինել պետք չի ու չհամարձակվեք Լալայի անվան հետ խաղալ: Ձեզանից հասնում ուղղակի մարդ գտնվել ու ձեր իմիջային պոնտերը մոռանալով ընդունել, որ ձեր գործընկերը սրիկա ա ու դուք հուսով եմ, որ ակամա, հայտնվել եք նրա կեղտոտ քայլի ստվերում և դրա տակից դուրս գալու համար, ոչ թե տեռռորի ենթարկեք մարդկանց, ովքեր իրենց համար միանգամայն օտար մարդկանց են օգնում և դա անում են անշահախնդիր ու առանց պաթոսի/շոուների, այլ ուղղակի վեր կացեք ու տվեք ձեր ազնիվ գնահատականը: Եթե չեք էլ ուզում անեք այդքանը, ապա ոտատակ մի ընկեք, թե չէ իրոք կարող է ոտատակ ընկնեք՝ առնվազն իմիջային առումով ու այդ ժամանակ, դժվար ապրուստը բացի սերիալի անունից, միանգամայն ռեալ իմաստավորում կունենա ձեր համար»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գտնվել է ճարպակալման հազվագյուտ ձևը բուժելու միջոցԱֆրիկայում կապիկի նոր տեսակ է հայտնաբերվելXiaomi-ն դադարեցրել է իր հայտնի սմարթֆոնների և պլանշետների արտադրությունըՀայտնի է դարձել, թե ինչու կարող են գործատուները արգելել արհեստական բանականության օգտագործումըՈսկե Գնդակի հավակնորդների ցանկը՝ ըստ Goal-իՀայազգի օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանիԿամրջի վրա 22-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿրակոցներ Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներ է ստացելԵՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ ՆԳՆ համակարգի զարգացմանըՉինական կոսմետիկան Ռուսաստանում դառնում է ավելի պահանջվածԳերմանիան առաջին անգամ կմասնակցի Ֆրանսիայի միջուկային զորավարժություններինԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համար Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետՌումինիայի նախագահը կոչ է արել չբացահայտել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության արժեքըԵՄ-ն Google-ին պարտավորեցնում է հասանելի դարձնել իր ծառայությունները AI և որոնողական համակարգերի մրցակիցներինԺաննա Անդրեասյանը Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալովԹրամփը կմասնակցի ԱԱ-2026-ի եզրափակիչին Վայքում իրանական բեռնատարը կողաշրջվել է ձորակը․ վարորդը մահացել էThe Economist․ Զելենսկին վարչապետի պաշտոն է առաջարկել Միխայիլ Ֆեդորովին29 պետություն ստորագրել է արհեստական բանականության միջազգային համագործակցության համաձայնագիրԻրանը ցանկանում է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն Եվրոպայում շարունակվում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ քննարկումներըՊեսկովը հայտարարել է, որ բոլոր հակամարտությունները հնարավոր չէ լուծել գործարքի միջոցովՌուսաստանում վառելիքի հերթերում արդեն մահվան դեպքեր են գրանցվում Ամստերդամում կինը փորձել է պիթոնին կրծկալով ինքնաթիռ մտցնելԵվրոպական գիշեր «Ալաշկերտի» համար. հաղթանակ՝ 11-մետրանոցներով ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են փոխադարձ մեղադրանքները տարածաշրջանային լարվածության ֆոնինՎերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. Վահե ԳրիգորյանԱՄՆ-ն բրազիլական լուծվող սուրճը ազատել է 25 տոկոս մաքսատուրքիցԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կեսից ավելին դեմ է արտահայտվել Իսրայելին տրամադրվող օգնությանըՄոտ ապագայում լայնածավալ ռազմական գործողություններ չեն լինի․ Շահնազարյան Սախալինում արջուկների «մենամարտը» հայտնվել է տեսախցիկումՍննդաբանը նշել է խոհանոցի ամենաանտեսված սուպերմթերքներըԴուբայի իշխանությունները հերքել են քաղաքի կենտրոնում պայթյունների մասին տեղեկությունները Կալանավորված արդարադատությունն ու ՀՀ-ի ապամոնտաժումը․ Մետաքսե Հակոբյանը՝հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ)Փաշինյանը Մհեր Գրիգորյանին արձակուրդ է ուղարկումԿառավարությունը ֆինանսավորում է պարգևավճարների նոր փուլը. Վենսը խոստովանություն է արել (տեսանյութ)ԱԻՆ-ը զգուշացրել է՝ ջրում լողալը կարող է վտանգավոր լինել մեկ դեպքումՀունգարիան հետաքննում է նախկին ԱԳ նախարարի կապերը Ռուսաստանի հետ Բաքվում Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները դիմավորում են բացահայտ ոգևորությամբ. Արման ԱբովյանՌուսաստանում iPhone 17 Pro-ի գինը զգալիորեն նվազել էՎեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը«Կհանդիպենք, Ալետս». Նորայր Նիկոյանի հուզիչ գրառումը՝ մանկության լուսանկարներով (Լուսանկարներ) Սահմանին զինվորներ չեն զոհվում․ սա ոչ թե Թրամփի, այլ՝ ԵՄ դիտորդների ներկայության շնորհիվ․ Խզմալյան (տեսանյութ)Թրամփը նախ բաժնետոմսե՞ր է գնել, հետո՞ սկսել դրանք գովազդել. CNN Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կանԱլիևը Թրամփին անվանել է «Խաղաղության մարդ» ՖԻՖԱ-ն չի պատժի արգենտինացի ֆուտբոլիստներին իրենց քաղաքական պաստառի համար՝ մինչև Աշխարհի առաջնության ավարտը Նիդերլանդներում շոգի և երաշտի պատճառով ջրի դեֆիցիտ են հայտարարել Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի հատվածում հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում
Ամենադիտված