Կիսելյովը Երևանում տապալվեց իր հիմարությամբ ու կոպտությամբ. Մոդեստ Կոլերով
Բլոգոսֆերա
Ռուս հայտնի քաղաքագետ, REX գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովը Facebook-յան իր էջում անդրադարձել է «Россия сегодня» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի` Հայաստանի Ազգային ժողովում ունեցած ելույթին:
Կոլերովը գրել է. «Պարտավորված եմ համարում այս միջադեպի կապակցությամբ իմ կարծիքը հստակ հայտնելու. Կիսելյովը Երևանում ոչ միայն սուտ է փչում` Հայաստանի և Ղարաբաղի թեմաներով արված իր անիմաստ ու անտեղյակ մեկնաբանություններով, այլև շատ կոնկրետ ցուցադրում է իր հիմարությունն ու կոպտությունը` ռուսաց լեզվի մասին արված հայտարարություններն անելիս: Կցանկանայի ավելի կոպիտ արտահայտվել, սակայն չեմ փոխի իմ ոճն այս խայտառակ միջադեպի համար: Ռուսաստանը հերթական անգամ ինտելեկտի և ուժի փոխարեն արտերկրին ցույց տվեց իր բաց հետույքը»:
Հիշեցնենք, որ Կիսելյովը հայտնել էր. «Չնայած Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի անվտանգության երաշխավորը, բայց ռուսաց լեզուն տարածված չէ Հայաստանում: Դուք ռուսերենը հեռացրել եք ՀՀ-ից, ինչը նշանակում է, որ հեռացել է ինքը Ռուսաստանը»:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան