Լավրով. Ռուսաստանը հույս ունի, որ ԱՄՆ կվերականգնի ՅՈՒՆԵՍԿՕ–ի ֆինանսավորման մասին որոշումը
Աշխարհ
Ռուսաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ը կվերանայի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը դադարեցնելու մասին որոշումը՝ կապված ՅՈՒՆԵՍԿՕ-ին Պաղեստինի անդամակցության հետ:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Աբու Դաբիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք կարծում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ին Պաղեստինի անդամակցությունը օրինական է։ Եվ քվեարկությունը կայացել է օրինական ճանապարհով»: «Կասկած չկա, որ Պաղեստինի անդամակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ–ին կամ ՄԱԿ-ին չի դիտարկվում որպես այլընտրանքային բանակցությունների անցկացում Պաղեստինի ղեկավարության համար (Իսրայելի հետ)», - ընդգծել է նախարարը: «Դա ցավալի է, որ ԱՄՆ-ը նման որոշում է կայացրել։ Սա լավ մթնոլորտ չի ստեղծում բանակցությունների վերսկսման համար և մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ը իր որոշումը կփոխի», – եզրափակել է ԱԳ նախարարը։ Հաղորդում է ITAR-TASS լրատվական գործակալությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ