«Աշխատավարձի հաշվարկի նոր համակարգում առկա է տնտեսագիտական բացթողում»
Բլոգոսֆերա
Վախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պետական ծառայողների վարձատրման մասին օրենքի համաձայն՝ հուլիսի 1-ից ներդրվող աշխատավարձի հաշվարկի նոր համակարգում առկա է տնտեսագիտական բացթողում: Ըստ օրենքի՝ վարձատրության համակարգում ներդրվում է բազային միավոր հասկացությունը, ինչը հավասարվում է 66.140 դրամի: Սակայն նվազագույն աշխատավարձի չափը կառավարության կողմից նույն օրվանից սահմանվել է 50.000 դրամ: Ինչո՞ւ պետք է բազային միավորը ավելի լինի նվազագույն աշխատավարձից, իսկ վերջինիս բարձրացման դեպքում, եթե այդպիսի բան տեղի ունենա հետագայում, պակաս լինի նրանից: Կարծում եմ, որ այդ երկու միավորները պետք է միասնականացվեն, իսկ նվազագույն աշխատավարձի բարձրացման դեպքում պետական ապարատի աշխատավարձերի բարձրացումն է դիտարկվի որպես սղաճային ինդեքսավորում»:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան