ԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համար Թրամփը կմասնակցի ԱԱ-2026-ի եզրափակիչին Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն Ռուսաստանում վառելիքի հերթերում արդեն մահվան դեպքեր են գրանցվում Եվրոպական գիշեր «Ալաշկերտի» համար. հաղթանակ՝ 11-մետրանոցներով Մոտ ապագայում լայնածավալ ռազմական գործողություններ չեն լինի․ Շահնազարյան Կալանավորված արդարադատությունն ու ՀՀ-ի ապամոնտաժումը․ Մետաքսե Հակոբյանը՝հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ) Կառավարությունը ֆինանսավորում է պարգևավճարների նոր փուլը. Վենսը խոստովանություն է արել (տեսանյութ) Հունգարիան հետաքննում է նախկին ԱԳ նախարարի կապերը Ռուսաստանի հետ «Կհանդիպենք, Ալետս». Նորայր Նիկոյանի հուզիչ գրառումը՝ մանկության լուսանկարներով (Լուսանկարներ) Սահմանին զինվորներ չեն զոհվում․ սա ոչ թե Թրամփի, այլ՝ ԵՄ դիտորդների ներկայության շնորհիվ․ Խզմալյան (տեսանյութ) Թրամփը նախ բաժնետոմսե՞ր է գնել, հետո՞ սկսել դրանք գովազդել. CNN 

«Ինչ ցանես՝ այն էլ կհնձես». Անահիտ Բախշյանը` ավագ դպրոցների անօրինականությունների մասին

Բլոգոսֆերա

Առաջին անգամ չէ, որ խոսում եմ թե՛ ավագ, թե՛ հիմնական դպրոցներում տարածված ահավոր կոռուպցիոն երևույթների մասին, որոնց դեմ, իբրև թե պայքարում են համապատասխան պետական մարմինները: Դրանք գաղտնիք չեն, բոլորը գիտեն ու խոսում են այս մասին: Այս մասին խոսում են նաև այն մարդիկ, ովքեր կոչված են արգելել, հայտնաբերել, պատժել անօրինական դրամահավքները: Կրթության տեսչությունը ստուգումներ է իրականացնում ավագ դպրոցներում՝ բացակայությունների համար գումար հավաքելու դեպքերը կանխելու նպատակով: Փաստն այն է, որ երևույթը դույզն անգամ չի պակասում, այլ՝ ծաղկում է, սակայն ոչ մի դպրոցի տնօրենի նման արարք չեն բացահայտում ու հրապարակում: Հիմա հարց՝ տեսչությունն ու նախարարությունն ուզո՞ւմ են վերացնել կոռուպցիոն այս երևույթը՞, թե՞՝ ոչ: Իսկ ինչո՞ւ՝ ոչ, որովհետև իրենք էլ են հասկանում, որ ավագ դպրոցներից շատ քչերն են կայացել, ներքուստ իրենք իրենց խոստովանում են, որ իրենք էլ ծնող լինեին, չէին վստահի դպրոցի տված գիտելիքներին ու իրենց երեխաներին դպրոցի փոխարեն կրկնուսույցների մոտ կուղարկեին և փող կտային, որ ուսուցիչները բացակա չդնեին: Պետական պաշտոնյաները ներքուստ իրենք իրենց խոստովանում են, որ ընդունելության քննությունների հարցաթերթերը պետք է կազմվեն այնպես, ինչպես հստակ գրված է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածում, որ շտեմարաններն օրենքից դուրս են, որոնք պարտադրվելով աշակերտներին՝ նույնպես դառնում են կոռուցիայի օրինականացված բուն:

(Շտեմարանների վերաբերյալ վերջին բացահայտումն էլ այն է, որ դպրոցական ծրագրերով ու դասագրքերում գոյականի 7 հոլովման հայեցակարգն է ընդունված, իսկ շտեմարաններում՝ 5: Նշեմ նաև, որ որոշ դասագրեքեր ու շտեմարաններ գրել են նույն հեղինակները, իսկ Պետական չափորոշիչն օրենքի ուժ ունի:Տեսնես սրա մասին ի՞նչ կասեն ԳԹԿ-ում): Տնօրեններն էլ մտածում են, էհ, էդ ինչո՞ւ վերևներում կօրինականացնեն կոռուպցիան, ես չեմ կարո՞ղ փող հավաքել բացակա չնշանակելու, բարձր գնահատականներ դնելու, դպրոցի ավարտական քննությունների ժամանակ իրենց երեխային անօրինական «սատարելու», «ձախ» ճանապարհով թեստեր ձեռք բերելու նպատակների համար: Փաստենք, որ ներքևներում շատ լավ գիտեն, թե վերևներում ինչ նպատակների համար են կոռուպցիոն քայլեր «մշակվում» ու իրականացվում, դրանց համահունչ՝ իրենք էլ իրենց տրամագծին համապատասխան կոռուպցիոն քայլեր են «մշակում» ու իրականացնում: Բայց տարբերությունն այն է, որ վերևում այդ քայլերն «օրինականացվում» են նույնիսկ օրենքով, ինչպես բացակայությունների սահմանն օրենքով ամրագրելը կամ հենց շտեմարանների գոյությունը, իսկ ներքևներին ասում են՝ այնպես արա, որ չբողոքեն ու չբռնվես, եթե բողոքեցին ու բռնվեցիր, գլխիդ ճարը տես, չենք օգնելու, իհարկե նայած՝ ում:

Դա էլ կախված է նրանից, թե ով է տնօրենի հովանավորը: Եթե ունենա «պինդ» հովանավոր, ապա ցանկացած դրամահավաք՝ ծնողների գրպանից, թե պետության, կարևոր չէ, կմարսի, իսկ եթե չունի, որը մեր իրականության մեջ քիչ է, ապա գնա՝ պատասխան տուր: Այդ թեժ գծերը, որոնք հիմա գործում են բոլոր պետական օղակներում, նույնպես կոռուպցիոն նպատակներ ունեն, գործում են որպես մահակ տնօրենների գլխին: Եթե դրանց նպատակը լիներ իսկապես կոռուպցիան վերացնելը, ապա դրա համար կա շատ պարզ ճանապարհ՝ վերևից ներքև աշխատել օրենքով, վերացնել կուսակցական պատկանելության անօրինական պահանջն ու տնօրեններ նշանակել ազնիվ ու առաքինի մանկավարժների: Այդպիսիք շատ են, բայց ընդունված խաղի կանոններին չեն կարող դիմակայել ու պարզապես դուրս են մղվում այդ դաշտից:

Վերջում, առածն ասում է. «ինչ ցանես, այն էլ՝ կհնձես», եթե իշխանությունն իսկապես ուզում է բարձրացնել կրթության որակը դպրոցներում, թող հստակ բարձրաձայնի, թե «դրամահավաք» ասելով ինչ նկատի ունի և առաջինը ինքն իր գործողություններից վերացնի կոռուպցիոն, հովանավորչական երևույթները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիան առաջին անգամ կմասնակցի Ֆրանսիայի միջուկային զորավարժություններինԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համար Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետՌումինիայի նախագահը կոչ է արել չբացահայտել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության արժեքըԵՄ-ն Google-ին պարտավորեցնում է հասանելի դարձնել իր ծառայությունները AI և որոնողական համակարգերի մրցակիցներինԺաննա Անդրեասյանը Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալովԹրամփը կմասնակցի ԱԱ-2026-ի եզրափակիչին Վայքում իրանական բեռնատարը կողաշրջվել է ձորակը․ վարորդը մահացել էThe Economist․ Զելենսկին վարչապետի պաշտոն է առաջարկել Միխայիլ Ֆեդորովին29 պետություն ստորագրել է արհեստական բանականության միջազգային համագործակցության համաձայնագիրԻրանը ցանկանում է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն Եվրոպայում շարունակվում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ քննարկումներըՊեսկովը հայտարարել է, որ բոլոր հակամարտությունները հնարավոր չէ լուծել գործարքի միջոցովՌուսաստանում վառելիքի հերթերում արդեն մահվան դեպքեր են գրանցվում Ամստերդամում կինը փորձել է պիթոնին կրծկալով ինքնաթիռ մտցնելԵվրոպական գիշեր «Ալաշկերտի» համար. հաղթանակ՝ 11-մետրանոցներով ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են փոխադարձ մեղադրանքները տարածաշրջանային լարվածության ֆոնինՎերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. Վահե ԳրիգորյանԱՄՆ-ն բրազիլական լուծվող սուրճը ազատել է 25 տոկոս մաքսատուրքիցԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կեսից ավելին դեմ է արտահայտվել Իսրայելին տրամադրվող օգնությանըՄոտ ապագայում լայնածավալ ռազմական գործողություններ չեն լինի․ Շահնազարյան Սախալինում արջուկների «մենամարտը» հայտնվել է տեսախցիկումՍննդաբանը նշել է խոհանոցի ամենաանտեսված սուպերմթերքներըԴուբայի իշխանությունները հերքել են քաղաքի կենտրոնում պայթյունների մասին տեղեկությունները Կալանավորված արդարադատությունն ու ՀՀ-ի ապամոնտաժումը․ Մետաքսե Հակոբյանը՝հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ)Փաշինյանը Մհեր Գրիգորյանին արձակուրդ է ուղարկումԿառավարությունը ֆինանսավորում է պարգևավճարների նոր փուլը. Վենսը խոստովանություն է արել (տեսանյութ)ԱԻՆ-ը զգուշացրել է՝ ջրում լողալը կարող է վտանգավոր լինել մեկ դեպքումՀունգարիան հետաքննում է նախկին ԱԳ նախարարի կապերը Ռուսաստանի հետ Բաքվում Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները դիմավորում են բացահայտ ոգևորությամբ. Արման ԱբովյանՌուսաստանում iPhone 17 Pro-ի գինը զգալիորեն նվազել էՎեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը«Կհանդիպենք, Ալետս». Նորայր Նիկոյանի հուզիչ գրառումը՝ մանկության լուսանկարներով (Լուսանկարներ) Սահմանին զինվորներ չեն զոհվում․ սա ոչ թե Թրամփի, այլ՝ ԵՄ դիտորդների ներկայության շնորհիվ․ Խզմալյան (տեսանյութ)Թրամփը նախ բաժնետոմսե՞ր է գնել, հետո՞ սկսել դրանք գովազդել. CNN Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կանԱլիևը Թրամփին անվանել է «Խաղաղության մարդ» ՖԻՖԱ-ն չի պատժի արգենտինացի ֆուտբոլիստներին իրենց քաղաքական պաստառի համար՝ մինչև Աշխարհի առաջնության ավարտը Նիդերլանդներում շոգի և երաշտի պատճառով ջրի դեֆիցիտ են հայտարարել Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի հատվածում հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ անվտանգ արևայրուք ստանալու կանոնների մասին Ֆինն քաղաքական գործիչը հայտարարել է, որ ֆոն դեր Լայենի որոշումը մեծացնում է Ռուսաստանի և Եվրոպայի միջև ուղիղ բախման վտանգըBloomberg․ Փորձագետները նախազգուշացնում են՝ արհեստական բանականությունը կարող է լուրջ հարված հասցնել աշխատաշուկայինԲելառուսն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցությունը խորացնելու ուղիներըՀայաստանի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները քննարկել են խաղաղապահ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը ՀՀ առաջնահերթություններից է. Վահագն ԽաչատուրյանԳագիկ Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են. ԱՄՆ-ն ձախողվել է․ Իրանի դեսպան (տեսանյութ)Հանրային հեռուստաընկերության նոր տաղավարի կառուցման համար կառավարությունը լրացուցիչ գումար կհատկացնիՀայաստանը ԵԱՏՄ-ում արդյունաբերական աճի առաջատարներից է՝ 12,2% ցուցանիշովԱԱԾ-ում քննարկվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակում սահմանների համալիր կառավարման ռազմավարությունը
Ամենադիտված