«Ռոբոկոպի» վերաէկրանավորված ֆիլմի գլխավոր դերասանը Ուել Քինամանն է
Գիտություն և Մշակույթ
MGM ընկերությունը դերասան Ուել Քիննամանին նշանակել է վերաէկրանավորված «Ռոբոկոպի» ֆիլմի գլխավոր դերակատար։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
Նշենք, որ օրիգինալ «Ռոբոկոպը» թողարկվել է 1987-ին։ Ֆիլմում գլխավոր ոստիկանի դերը ստանձնել է Փիթեր Ուելլերը։ «Ռոբոկոպի» վերաէկրանավորման գաղափարը եղել է դեռ վաղուց։ Ֆիլմի ռեժիսորի հնարավոր թեկնածու էր Դարրեն Արոնոֆոսկին։ Ավելի ուշ ֆիլմի ռեժիսոր ընտրվեց Ժոզե Պադիլյան։ Ենթադրվում էր, որ այս դեպքում ֆիլմի գլխավոր հերոս պետք է ընտրվեին Քրիս Փայնը կամ Մայքլ Ֆասսբենդերը։ Այնինչ ստուդիայի ընտրությունը կանգ առավ Քիննամանի վրա։
Նշենք, որ նախկինում այս դերասանը խաղացել է «Սպանություն» սերիալում, «Աղջիկը վիշապի դաջվածքով», «Քեյփթաունի ծածկագիրը» ֆիլմերում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում