«Հարցուպատասխան»-ի շնորհանդեսը՝ վաղը
Գիտություն և Մշակույթ
Տիգրան Հայրապետյան ստեղծագործ մտքի պաշտպանության հիմնադրամը լույս է ընծայել «Հարցուպատասխան» քաղաքակրթական հանդեսը:
«Հարցուպատասխանի ժանրն աշխարհճանաչողության գրավոր ամենահին ձեւն է, բայց նորի ծնունդը հաճախ վաղուց մոռացված հնի արգանդում է:
Սիրով նվիրում ենք ձեզ այս նոր հանդեսը, որ ցանկանում է ոչ թե պահպանել հին արժեքներն ու անցյալի ժառանգությունը, այլ դրանց ընդերքում որոնել ու գտնել մոռացված ապագան:
Հարցուպատասխանը հավաքական մտածողության, խոսքի, աշխատանքի ու պատասխանատվության համաձուլվածք է. այն հեղինակներ չունի, կամ ավելի ճիշտ՝ բոլորս ենք համահեղինակ՝ անկախ ժամանակից ու տարածությունից»,- ասված է Facebook սոցիալական ցանցում առկա հրավերում։
Հանդեսի շնորհանդեսը տեղի կունենա վաղը՝ ժամը 16։00-ին, «Բյուրոկրատ» գրախանութում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում