Ճապոնացի գիտնականը սարդոստայնից ջութակի լարեր է պատրաստել
Աշխարհ
ճապոնացի գիտնական Շիհեեշի Օսակին սարդոստայնից ջութակի լարեր է ստեղծել։ Գիտնականի հոդվածը, որում մանրամասն նկարագրված է լարերի ստացման մեթոդը, տպագրվել է Physical Review Letters ամսագրում։
Օսակին սարդոստայնի հատկությունները սկսել է ուսումնասիրել դեռևս 2007-ին։ Այդ նպատակով նա մշակել է այդ նյութի մեծաքանակ արտադրության տեխնոլոգիա։ Աշխատանքի ընթացքում ընդհանուր առմամբ օգտագործվել է 300 Nephila maculata սարդ։ Դրանց արտադրած սարդոստայնի թելերից էլ գիտնականը ջութակի լարեր է ստեղծել։
Պարզվել է, որ սարդոստայնից ստացված լարերն իրենց ամրությամբ չեն գերազանցում կենդանիների աղիներից պատրաստվածներին, սակայն ավելի ամուր են, քան ալյումիապատ նեյլոնային լարերը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ