Գալուստ Սահակյանը պարտավոր է անհապաղ բողոքի նոտա հղել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քարտուղարություն
Բլոգոսֆերա
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պարտավոր է անհապաղ բողոքի նոտա հղել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քարտուղարություն, ինչպես նաև՝ բոլոր այն միջազգային կազմակերպությունների քարտուղարություններին, ովքեր պատրաստվում են Բաքվում կազմակերպել որևէ միջոցառում: Պահանջը մեկը պետք է լինի՝ այդ երկրում չկազմակերպել իրենց միջոցառումը, քանի որ նրանք ոչ միայն ունակ չեն քաղաքակիրթ ընդունելու հակառակորդ երկրի ներկայացուցիչներին, ոչ միայն վիրավորում են նրանց մարդկային ու ազգային արժանապատվությունը, այլև անգամ սպառնալիքներ են տեղում, ինչպես այսօր Թեվան Պողոսյանի հասցեին է հնչել: ՆԱՏՕ-ի ԽՎ-ին ու նրանց պետք է հիշեցվի նախկին միջադեպերը (2012թ. Եվրանեսթ ԽՎ, 2004թ.ՆԱՏՕ-ի Ռոուզ Ռոութ սեմինար և այլն), որ այդ երկիրն ուղղակի վտանգ է ներկայացնում բոլորին, իսկ նման միջոցառումներն ավելի են ուժեղացնում ռազմատենչ ու ֆաշիստ վարչախմբին»:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ