Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

Խորհրդարանում սկսվեցին բյուջետային քննարկումները

Տնտեսություն

ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում' Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի նախագահությամբ, նոյեմբերի 1-ին սկսվեցին «ՀՀ 2012 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները` Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, պատգամավորների եւ կառավարության անդամների մասնակցությամբ:

Մեկշաբաթյա քննարկումներից հետո պատգամավորներն առաջարկություններ կներկայացնեն բյուջեի նախագծի վերաբերյալ, որին կհաջորդի Ազգային ժողովի նախագահի առաջարկը' նախագիծը քառօրյա նիստերի օրակարգում ընդգկելու եւ քննարկելու վերաբերյալ:

 

Գագիկ Մինասյանը, խոսելով ներկայացված փաստաթղթի առանձնահատկությունների մասին, նկատեց' 2012 թ. բյուջետային քննարկումները նախորդ տարիների քննարկումներից տարբերակում են երկու կարեւոր հարցադրումներ: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարելուց հետո' նախագիծը թու՞յլ է տալիս վստահորեն ասել, որ վերականգնել ենք կայուն զարգացում ապահովող մակրոտնտեսական միջավայրը: Եւ արդյո՞ք գալիք տարում հնարավոր ցնցումներին մեր երկրի տնտեսությունը կարող է դիմակայել ավելի պատրաստ վիճակում:

2012 թ. բյուջեի նախագծի հիմքում ընկած գաղափարախոսությունն ու առաձնահատկությունները օրենսդիր մարմնին ներկայացրեց հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը: Գալիք տարվա տնտեսական քաղաքականությունը ներկայացնելուց առաջ վարչապետը նախ նկարագրեց այն միջավայրը, որում ձեւավորվել են կանխատեսումները: Որպես 2009 թ. ճգնաժամի ընթացքում բացահայտված խոցելի կողմ, վարչապետը խոսեց տնտեսական դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության եւ այդ ուղղությամբ կատարված քայլերի մասին: Ընթացիկ տարվա 8 ամիսների գնահատականները, մասնավորապես ՀՆԱ-ի 5 տոկոսանոց աճը, վարչապետի խոսքերով, իրական են դարձնում տնտեսական աճի 4,6 տոկոս ծրագրված ցուցանիշը: Սահմանված մակարդակին մոտ է նաեւ ընթացիկ տարվա գնաճի ցուցանիշը. այն կմոտենա 5,7 տոկոսին: Սա բարենապաստ միջավայր է ստեղծում 2012 թ. համար ծրագրված 4 տոկոսանոց գնաճը չգերազանցելու համար: Տիգրան Սարգսյանը խոսեց նաեւ պետական պարտքի կառավարման խնդրի մասին: 2009 թ. արձանագրված անկման պայմաններում պետությունը չկրճատեց իր ծախսերը, ինչն էլ էապես մեծացրեց պետական դեֆիցիտի ծավալները: Արդյունքում արտաքին պարտքը ՀՆԱ-ում 17-ից հասավ 40 տոկոսի: Կառավարությունը որդեգրել է քաղաքականություն' այլեւս չավելացնել պետական պարտքը եւ դեֆիցիտի մակարդակն աստիճանաբար իջեցնել' դարձնելով ՀՆԱ-ի 3 տոկոսը, ինչը եւ արտացոլված է 2012 թ. բյուջեի նախագծում: Վարչապետի ներկայացմամբ' այս բյուջեն կազմվել է այն գաղափարի հիման վրա, որ պետք է ծախսենք այնքան, որքան ի վիճակի ենք եկամուտ հավաքագրել: Հաջորդ կարեւոր առանձնահատկությունը տնտեսական աճը որպես առաջնահերթություն դիտարկելն է, նշեց բանախոսը եւ ներկայացրեց այն միջոցառումներն ու օրենսդրական փոփոխությունները, որոնք նպաստելու են բիզնես միջավայրի բարելավմանը եւ ապահովելու նախանշված' 4,2 տոկոս տնտեսական աճը: Կառավարությունը պատրաստել եւ հանրապետության Նախագահի ու կոալիցիոն գործընկերների հետ քննարկել է օրենսդրական փաթեթ, որով 2012 թ. փոքր եւ միջին բիզնեսի համար պետք է ստեղծվեն բարենպաստ պայմաններ եւ հարկային բեռն ավելացնեն այն ոլորտներում, որտեղ կան առավել եկամուտներ: Մասնավորապես գործադիրը 2012 թ. նախատեսում է կիրառել եկամտահարկի պրոգրեսիվ սանդղակ, ավելացնել ալկոհոլային թանկարժեք խմիչքների հարկման բազան 50 տոկոսով, ներդնել շքեղության հարկ' էապես մեծացնելով 90 հազար դոլարից ավելի արժեք ունեցող մեքենաների հարկման դրույքաչափը: Քննարկվում է նաեւ շահումով խաղերի եւ խաղատների ոլորտում հաստատագրված վճարը 50 տոկոսով ավելացնելու հնարավորությունը: Այս փաթեթի շրջանակներում կառավարությունը օրենսդրին կառաջարկի ընդլայնել նաեւ արտոնագրային վճարների դաշտը' ընդգրկելով գործունեւթյան նոր տեսակներ: Այս ամենին զուգահեռ, կառավարությունը մշակել է մի շարք փոփոխություններ փոքր եւ միջին բիզնեսի միջավայրը բարելավելու համար: Վարչապետի համոզմամբ' տնտեսական աճին են նպաստելու նաեւ ազատ տնտեսական գոտիների մասին օրենքի կիրառումը 2012 թ., ինչպես նաեւ Սանկտ-Պետերբուրգում ստորագրված'ազատ տնետսական առեւտրի մասին համաձայնագիրը, որը ԱՊՀ տարածքում առանց խոչընդոտների ապրանքներ իրացնելու հնարավորություն կընձեռի:

Բիզնես միջավայրին է ուղղված լինելու եւս չորս միջոցառում. էլեկտրոնային կադաստրի շահագործում, էլեկտրոնային նոտարի ծրագրի ու հարկային դաշտում էլեկտրոնային վճարների համակարգի, ինչպես նաեւ էլեկտրոնային գնումների համակարգի ներդրում: Վարչապետն ԱԺ հանձնաժողովներին ներկայացրեց նաեւ բյուջեի հիմնական ցուցանիշները: 2012-ի բյուջեն նա բնորոշեց որպես կայունությունից անցում դեպի տնտեսական աճ: Վարչապետը, խորհրդարանականներին կառուցողական համագործակցության համար շնորհակալություն հայտնեց, նաեւ' համոզմունք, որ նշված միջոցառումները բարենպաստ պայմաններ կստեղծեն մի կողմից 2012 թ. նոր մարտահրավերներին պատրաստ լինելու համար, մյուս կողմից' 2012 թ. բյուջեն կատարելու եւ տնտեսական աճն ապահովելու համար:

Բյուջե 2012-ի մակրոտնտեսական ցուցանիշները, եկամտային քաղաքականությունը եւ ծախսային առաջնահերթությունները պատգամավորներին ներկայացրեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Հաջորդ տարվա հիմնական ֆինանսական փաստաթղթում համախմբված բյուջեն արտացոլված է թվային հետեւյալ պատկերով. եկամուտներ' 937,2 մլրդ դրամ, ծախսեր' 1 տրիլիոն 69 մլրդ դրամ, դեֆիցիտ'132,5 մլրդ դրամ: Ընթացիկ տարվա եկամուտները, ըստ այս ծրագրի, կգերազանցվեն 62 եւ ծախսերը' 46 մլրդ դրամով: Կառավարությունը նախատեսում է ծախսերն ապահովելու նպատակով հավաքագրել լրացուցիչ 100 մլրդ դրամ' հարկային վարչարարության, բազայի ընդլայնման եւ տնտեսական աճի հաշվին: Սոցիալական ծախսերի տեսակարար կշիռը բյուջետային ծախսերի ամբողջ ծավալում կազմում է 46,2 տոկոս: Գնաճի ծրագրված մակարդակը 4 տոկոս է' 1,5 տոկոս տատանման միջակայքով: Պետական պարտքը 2012 թ.-ի տարեվերջին կհասնի 4 մլրդ 117 մլն դոլարի:

Խորհրդարանի մշտական հանձնաժողովները ծախսերին ըստ ոլորտների անդրադառնալու առիթ կունենան առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:

«ՀՀ 2012 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Ընթացիկ տարվա բյուջեի կատարման եւ մակրոտնտեսական ցուցանիշները, ԿԲ նախագահի ներկայացմամբ, ձեւավորվել են համաշխարհային տնտեսական աճի նվազման պայմաններում: Այդուհանդերձ' գլխավոր դրամատան ղեկավարի գնահատմամբ' հաջողվել է հավաքագրել ծրագրվածին համահունչ եկամուտ եւ ապահովել ծախսերն ըստ եռամսյակային համամասնությունների: 2012 թ. բյուջեն կազմվել է միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիման վրա, նշեց բանախոսը եւ հավելեց, որ կառավարությունը շարունակում է կայուն տնտեսական աճ ապահովելու քաղաքականությունը: Գործադիրը ծրագրել է հարկերի հարաբերակցոթյունը ՀՆԱ-ի նկատմամբ բարելավել 0,6 տոկոսով: Այլ ռիսկեր, քան ապահովել այդ մակարդակը, ԿԲ նախագահը չի տեսնում:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերվում էր ԿԲ-ի 2012 թ. վարչական ծախսերին եւ կապիտալ ներդումներին: Բանկի վարչական ծախսերը գալիք տարում կավելանան 9 տոկոսով' կազմելով 5 մլրդ 900 մլն դրամ: Աշխատավարձին ուղղված միջոցները եւս կավելանան 9 տոկոսով' պայմանավորված ԿԲ աշխատակիցների թվաքանակի ավելացմամբ, մասնավորապես Դիլիջանում ուսումնահետազոտական կենտրոն բացելու հանգամանքով: ԿԲ նախագահը նկատեց, որ բանկն իր ծախսերը հոգում է սեփական միջոցների հաշվին, եւ անգամ շահույթ է ունենում:

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ ֆինանսավարկային, բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված ֆինանսական հատկացումները արտակարգ իրավիճակների, ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության ոլորտներին:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրեց նշված ոլորտների բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը, իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրին նախատեսվող հատկացումների բաշխումն ըստ առանձին բնագավառների:

ՀՀ Ոստիկանությանը ՀՀ 2012 թ. պետական բյուջեով նախատեսվել է 24,096.1 մլն դրամ, որն ամբողջությամբ ուղղվելու է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը: Ծախսերը 2011 թ. նկատմամբ աճել են 430.8 մլն դրամով:

Աշխատողների աշխատավարձերը եւ հավելավճարները նախատեսվել են 16,907.4 մլն դրամ' 2011 թ. նկատմամբ 288.1 մլն դրամով ավել:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը նախատեսվել է հատկացնել 2,73 մլրդ դրամ, իսկ նրա կազմում գտնվող Հայաստանի փրկարար ծառայությանը' 4,85. մլրդ դրամ, որն ամբողջությամբ ուղղվելու է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը:

Հայաստանի փրկարար ծառայության աշխատողների աշխատավարձերի, հավելավճարների եւ քաղաքացիական ծառայողների պարգեւատրումները նախատեսվել են 3,33 մլրդ դրամ:

Ազգային անվտանգության ծառայության պահպանման ծախսերը նախատեսվել են 11,310.4 մլն դրամ, որից? 11,066.6 մլն դրամն ուղղվելու է ընթացիկ ծախսերին, իսկ 243.8 մլն դրամը' ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ֆինանսավորմանը: 2011 թ. նկատմամբ աճը կազմել է 702.0 մլն դրամ:

Աշխատողների աշխատավարձեր եւ հավելավճարները ծրագրավորվել են 7,172.5 մլն դրամի չափով' 2011 թ. նկատմամբ 600.0 մլն դրամով ավել:

Պետական պահպանության ծառայությանը 2012 թվականին նախատեսվում է հատկացնել 1,762.6 մլն դրամ, որից? 1,747.6 մլն դրամն ուղղվելու է ընթացիկ ծախսերի, իսկ 15.0 մլն դրամը' ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ֆինանսավորմանը:

Աշխատողների աշխատավարձերը եւ հավելավճարները 2012 թվականին ծրագրավորվել են 1,107.5 մլն դրամի չափով:

«Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված պաշտպանության նախարարության եւ պետական ռեզերվների ֆինանսավորմանը վերաբերող նիստը դռնփակ էր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված