Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա
Մերձավոր Արևելք
Լաթաքիայի Բասել օդանավակայան է հասել ռուսական մարդասիրական օգնությունների օդանավը: Oդանավը տեղափոխել է 10 տոննա բեռ, որի մեջ ընդգրկվել են տարբեր տեսակի մթերքներ, ծածկոցներ և այլ պարագաներ: Օգնությունը տրամադրել է Ռուսաստանի կառավարությունը: Լաթաքիայի մարզպետ Ահմադ Շեյխ Աբդ ալ Կադիրը շնորհակալություն է հայտնել ռուս ժողովրդին՝ շարունակական աջակցության համար:
Իր հերթին ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչ Եվգենի Վիկտորովիչը նշել է, որ օգնությունների տրամադրումը նշանակում է, որ ռուս ազգը ցանկանում է օգնել ահաբեկչությունից տուժածներին՝ շեշտելով, որ օգնություններն իրականացվում են սիրիական ճգնաժամի սկզբից՝ սիրիացիների ծանր իրավիճակը փոքր-ինչ թեթևացնելու համար:
Ավելի վաղ՝ մայիսին, Ռուսաստանը 34 տոննայի չափով մարդասիրական օգնություն էր տրամադրել սիրիացիներին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան