Մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին «ազգային» կարգավիճակ շնորհելու կարգն ու պայմանները
Գիտություն և Մշակույթ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի «Մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին «ազգային» կարգավիճակ շնորհելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 176 -Ն որոշման ընդունումը պայմանավորված էր «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 26.1-ին հոդվածի 2-րդ մասի պահանջներով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի «Մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին «ազգային» կարգավիճակ շնորհելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 176 -Ն որոշմամբ սահմանված են մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին «ազգային» կարգավիճակ շնորհելու կարգը, պայմանները և պահանջները, ինչպես նաև «ազգային» կարգավիճակ շնորհելու նպատակով մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի քննարկման գործընթացը, ժամկետները, հայտերի մերժման հիմքերը, հայտերի մերժման դեպքում բողոքարկման կարգը և այլ դրույթներ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում