Bloomberg պարբերականը IKEA-ի հիմնադրին ճանաչել է Եվրոպայի ամենահարուստ մարդը
Աշխարհ
Bloomberg պարբերականը շվեդական IKEA կահույքի ընկերության հիմնադիր և ղեկավար Ինգվար Կամպրադին ճանաչել է Եվրոպայի ամենահարուստ մարդը։
Bloomberg–ն իր գնահատականը տալու համար հաշվի է առել ընկերության ֆինանսական գործունեության տարեկան հաշվետվությունը։ Ըստ Bloomberg–ի՝ ընկերության տարեկան եկամուտը կազմում է 40 միլիարդ դոլար։ Միևնույն ժամանակ Կամպրադը ճանաչվել է աշխարհում հինգերորդ ամենահարուստ մարդը։
Սակայն Կամպրադը հրաժարվել է մեկնաբանություններից։
«Ինգվար Կամպրադին փողը չի հետաքրքրում, և դա ակնհայտ է նույնիսկ նրա ստեղծած IKEA ընկերության կառուցվածքից», - ասել է Stichting INGKA հիմնադրամի մամլո խոսնակ Պեր Հեգենսը։
Stichting INGKA հոլանդական հիմնադրամը ստեղծվել է Կամպրադի կողմից։ Այն INGKA Holding ընկերության մաս է կազմում, որն էլ իր հերթին վերահսկում է IKEA կահույքի խանութների համաշխարհային ցանցի 90%–ը։
Կամպրադի հիմնադրամի ակտիվները գերազանցել են նույնիսկ «Մայքրոսոֆթ» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի ակտիվները։
Նախկինում հիմնադրամը զբաղվել է ճարտարապետության և ինտերիերի ոլորտներում նորարարական լուծուների խրախուսումով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ