«Զվարթնոցը հուշարձան չէ, Զվարթնոցը խոնարհված սրբավայր է». Ասողիկ քահանա Կարապետյան
Բլոգոսֆերա
Հայ եկեղեցականներ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
Զվարթնոցի խոնարհված սրբավայրում տեղի ունեցածի համար` ամենայն խստությամբ դատապարտում ենք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրինության անգիտակից և անպատասխանատու վերաբերմունքը:
Հարկ ենք համարում նշել, որ եթե այլ երկրներում ընդունված է տարաբնույթ միջոցառումների կազմակերպմամբ մշակութային հաստատությունների և սրբավայրերի նվաստացումը, ապա այստեղ` Սրբազան Հայաստանում, դա անընդունելի է և դատապարտելի: Զվարթնոցը հուշարձան չէ, Զվարթնոցը խոնարհված սրբավայր է, ուստիև այդտեղ որևէ աշխարհիկ միջոցառման անցկացում, մեղմ ասած, անպատշաճ է և վիրավորում է հայորդու ազգային- կրոնական զգացումները:
Կոչ ենք անում այդ ՊՈԱԿ-ում աշխատողներին, որ ամենայն լրջությամբ անդրադառնան իրենց կոչմանը և ամենայն զգաստությամբ իրականացնեն մեր ազգային պատմամշակութային ժառանգության պահպանումը: Զգուշացեք մեր նախնյաց անեծքից: Զգուշացեք արդար բարկությունից:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան