Սումգայիթի ոճրագործության 24-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Արգենտինայում
Արտաքին Քաղաքական
Մարտի 4-ին Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում կատարվեց սուրբ պատարագ և հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ 1988թ. Սումգայիթում տեղի ունեցած հայկական ջարդերի անմեղ զոհերի:
Արարողությունից հետո միջոցառման մասնակիցները ծաղկեպսակ դրեցին տաճարի բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:
Այնուհետև Առաջնորդարանի սրահում տեղի ունեցավ հանդիսություն, որի մասնակիցները անդրադարձ կատարեցին 24 տարի առաջ տեղի ունեցած արյունալի իրադարձություններին և դատապարտեցին ոճրագործությունների կազմակերպիչներին:
Ներկաների առջև ելույթ ունեցան ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը և արգենտինահայ հայտնի մտավորական Պետրոս Հաջյանը:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար