Ակնաբույժները մանրամասնորեն զննեցին շուրջ 40 տարեցների
Հասարակություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի Նորքի տուն-ինտերնատի տնօրինության նախաձեռնությամբ մարտի 3-ին Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մասնագետներն իրենց սարքավորումներով այցելեցին տարեցներին:
Ակնաբույժները մանրամասնորեն զննեցին շուրջ 40 շահառուի: Կատարեցին ակնահատակի զննում, աչքի ճնշման չափում, ակնոցի կորեկցիա, գրառեցին նրանց գանգատները, նշանակեցին համապատասխան դեղամիջոցներ:
«Ելնելով նախնական հարցումներից՝ հաստատության բնակիչներին անհանգստացնում էին տեսողության հետ կապված խնդիրները, ուստի նպատակահարմար էր անցկացնել բուժզննություն: Այսօր նրանք կհետազոտվեն, որի արդյունքում կտրամադրվեն օպտիկական ակնոցներ, իսկ անհրաժեշտության դեպքում կկատարվի վիրահատություն: Կենտրոնի մասնագետների այցը բարեգործական է, և բոլոր աշխատանքները կկատարվեն անվճար: Նմանատիպ բուժզննություններ կանցկացվեն նաև մյուս տուն-ինտերնատներում»,- իր խոսքում նշեց նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ա. Կեսոյանը։
«Այս տարիքում մարդու համար տեսողությունը կարևորագույն հոգեբանական խնդիր է: Իհարկե, ամբողջությամբ չենք կարող վերականգնել նրանց տեսողությունը, բայց հետամուտ կլինենք կանխարգելելու վատթարացումը, պահպանելու եղածը, իսկ հնարավորության դեպքում վերականգնելու: Կարծում եմ անհրաժեշտ օգնությունը շուտով կտա իր արդյունքները»,- ընդգծեց կենտրոնի անոթային պաթոլոգիայի բժիշկ, օրդինատոր Լ. Գրիգորյանը:
Նմանատիպ բուժզննություններ կլինեն պարբերաբար, որոնք կնպաստեն տարեցների առողջության պահպանմանն ու վերականգմանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը