«Զվարթնոցի ու Գառնիի հանդեպ իշխանությունների կողմից կատարածը հանցագործությունն է»
Բլոգոսֆերա
Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վաղը մեկնում եմ Տիգրանակերտ՝ շարունակելու սպիտակ քաղաքի պեղումները: Երբեք այսքան անտրամադիր չեմ եղել: Պատճառը՝ Զվարթնոցի ու Գառնիի հանդեպ իշխանությունների կողմից կատարվող, միանշանակ ասեմ, հանցագործությունն է:
Միշտ հավատացած եմ եղել, որ մեր երկրում թեկուզ դժվարությամբ, թեկուզ զոհողություններով, բայց կարող ենք սխրանքներ գործել: Հավատացած չլինեի՝ հազիվ թե գտնեի Տիգրանակերտը: Հիմա մտածում եմ՝ պատրաստ ե՞մ վաղը նորից ընկնել վաղուց փայփայած իմ մի այլ երազանքի հետևից: Ցավոք պատասխան չունեմ:
Հուսով եմ, որ Արցախի իշխանությունները չեն ընդօրինակի հուշարձանը հաստաքսակների ուտուշ-խմուշի վայր դարձնելու ազգակործան այս պրակտիկան»:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան