Հոմսում Ասադի ուժերը բնակիչներին զանգվածային մահապատժի են ենթարկում
Մերձավոր Արևելք
Մարդիկ, ովքեր լքում են Հոմս քաղաքը հայտնում են, որ Սիրիայի անվտանգության ուժերը խոշտանգումների, բռնությունների և նույնիսկ զանգվածային մահապատժի են ենթարկում ընդդիմության կողմնակիցներին, ովքեր դեռ մնում են քաղաքում, հաղորդում է BBC-ն։
Փախստականներից մեկը BBC-ին հայտնել է, որ անցյալ ուրբաթ անվտանգության ուժերը Բաբ Ամր թաղամասից ապստամբների դիրքերը գրավելուց հետո, սպանել են իր 12–ամյա որդուն։ Վերջինս նաև պնդել է, որ իր շրջապատի 35 երիտասարդներ և մեկ տղամարդ ձերբակալվել և սպանվել են։
Ընդդիմության ակտիվիստները զգուշացրել են, որ ցանկացած օգնության ձգձգում կարող է հումանիտար աղետի հանգեցնել։ Բաբ Ամր թաղամասը զրկված է ջրից, Էլեկտրականությունից, սննդից։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)