Էրդողանի նոր «ռեվերանսը» Եվրոպային
Թուրքիա
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրոպայի թուրք դեմոկրատների միության հիմնադրման 10-րդ տարելիցի տոնակատարության ժամանակ, դիմելով եվրոպական երկրներում բնակվող թուրքերին, ասել է. «Մենք մի ազգ ենք, որը իր հայրենակիցներով ներկայացված է նաև Ավստրիայում, Գերմանիայում և այլ եվրոպական երկրներում, որոնք ցուցադրում են իրենց աշխատասիրությունը, փորձը և, ամենագլխավորը, հանդիսանում են խաղաղության և բարեկամության պատվիրակներ»:
Թուրք վարչապետն ասել է, որ Թուրքիան «մեծ հնարավորություն» է ներկայացնում Եվրոպայի համար: «Նոր Թուրքիան կարևոր ընտրություն է հանդիսանում Եվրոպայի համար: Նա իրենից ներկայացնում է Եվրոպայի' դեպի արևելք և մահմեդական երկրներ բացվող միակ ամուր դարպասը»,- ասել է Էրդողանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)