Gucci–ի արտադրանքն արքայադուստր է ներկայացնելու
Աշխարհ
Աշխարհահռչակ իտալական Gucci նորաձևության տան ներկայացուցիչները հանրությանն են ներկայացրել իրենց ապրանքանիշի նոր «դեմքին»։ Եվ դա ոչ թե հայտնի մոդել է կամ դերասանուհի, այլ Գրիմալդի իշխանական տոհմի ներկայացուցիչ, Մոնակոյի արքայազն Ալբեր 2-րդի քրոջ դուստր Շառլոտտա Կազիրագին (Charlote Casiraghi)։
Մոնակոյի արքայադուստր Կարոլինի (Caroline) 25-ամյա աղջիկը դերասանուհի Էվան Ռեյչել Վուդի (Evan Rachel Wood) հետ միասին կգովազդի Guilty բուրմունքը, հայտնել է People–ը։
Շատերը գիտեն, որ Շառլոտտան ներկայումս զբաղվում է լրագրությամբ. նրա հոդվածները տպագրվում են Independent on Sunday, Another Magazine և այլ հայտնի պարբերականում։ Այս ամենի հետ միասին նա ժամանակ առ ժամանակ չի հրաժարվել նաև մոդելի աշխատանքից։ 2011 թվականին նրա լուսանկարը հայտնվել էր ֆրանսիական Vogue ամսագրի շապիկին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ