Մերօրյա «ազնվականները» մասնակցել են մրցույթի՝ հանուն երեխաների
Աշխարհ
Քեմբրիջի կոմսուհի Քեթրին Միդլթոնի (Catherine Middleton) ազգականները Պիպպա Միդլթոնը (Pippa Middleton) և նրա եղբայր Ջեյմս Միդլթոնը (James Middleton) մասնակցել են բարեգործական հիմունքներով կազմակերպված դահուկավազքի մրցույթին՝ երեխաների շրջանում սովի դեմ պայքարի համար գումար հավաքելու նպատակով։ «Վասսալոպետ» անունը կրող մրցույթի 90 կմ երկարությամբ մրցուղին անցնելու համար Շվեդիայի Մուրա քաղաքի մոտակայքում էին հավաքվել մրցույթի 15 հազար 800 մասնակիցները, այդ թվում՝ Պիպպա և Ջեյմս Միդլթոնները և նույնիսկ Դանիայի արքայազն Ֆրեդերիկը։
Արդյունքում, «ազնվականները» բավականին լավ ցուցանիշներով են ավարտել իրենց մրցելույթները։ Միսս Միդլթոնն ակնհայտորեն ուժասպառ էր եղել մրցույթի ավարտին, սակայն դա չէր խանգարում նրան մեծ հաճույքով լուսանկարվել երկրպագուների հետ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ