Էրդողանն իրեն համեմատել է Աթաթուրքի հետ
Թուրքիա
Եվրոպացի թուրք դեմոկրատների միության հիմնադրման 10-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Ավստրիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը թշնամական արտահայտություններ է թույլ տվել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի հասցեին և իրեն վեր դասել նրանից:
Էրդողանն ասել է. «Բա ասում էիք Մուսատֆա Քեմալը շատ ուշադիր է եղել երկաթուղային ցանցերի ստեղծման նկատմամբ: Թուրքիայում երկաթուղիները մենք ենք ենք կառուցել: Աթաթուրքի Թուրքիան երկաթուղիների ռելսերի երկարությունը 10 մ-ից ավելի արտադրել չկարողացող Թուրքիա էր: Այժմ մենք 70 մ երկարությամբ երկաթուղային ռելսեր ենք արտադրում»,- համեմատելով Աթաթուրքի հետ` իրեն գովել է Էրդողանը:
Թուրքական ԶԼՄ-ները Էրդողանի այս պահվածքը բնութագրել են որպես սեփական անձի գովազդ և քարոզչություն' Թուրքիայում օգոստոսին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում, որոնցում նա պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)