«Չորրորդ ինքնիշխանություն». Սյունիքի մարզպետը Տիգրան Սարգսյանին ձեռ է առել
Հայկական Մամուլ
Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային բնագավառների զարգացման գործում ունեցած անձնական ակնառու ավանդի համար Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին պարգեւատրել է Ակսել Բակունցի անվան հուշամեդալով:
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը, մեկնաբանելով լուրը, գրում է. « Այս հաղորդագրությունն իր մեջ միանգամից երկու լավ լուր է պարունակում: Առաջին' Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը լսել է Ակսել Բակունցի անունը, եւ երկրորդ' պարգեւատրման արարողության ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը չի տուժել (հաղորդագրության մեջ չափալախի մասին ոչ մի հիշատակում չկա): Ինչ վերաբերում է վարչապետի «անձնական ակնառու ավանդին», ապա իրականում այն այնքան էլ ակնառու չէ: Սյունիքի մարզում, փառք Աստծո, դեռ ժողովուրդ կա, ոչ բոլորն են սովից կոտորվում, հետեւաբար' Տիգրան Սարգսյանն այնքան էլ եռանդով չի զբաղվել մարզի զարգացմամբ:
Ի դեպ, հետաքրքիր է' ի՞նչ զգացողություններ ուներ նոր սերնդի բարեշրջիչ Տիգրան Սարգսյանը' Սուրիկ Խաչատրյանի ձեռքից հուշամեդալ ստանալիս: Եվ չի՞ պատրաստվում արդյոք դատի տալ նրան' ընտրություններից առաջ իշխող կուսակցությանը միտումնավոր վարկաբեկելու համար»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ