«Մեսսին իսկական առաջնորդ է»
Բլոգոսֆերա
Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեսսին իմ սիրած խաղացողն է: Հիգուայինն ու Դի Մարիան հիանալի ֆուտբոլիստներ են, իսկ Արգենտինայի հավաքականն առասպել է եւ հրաշք: Եւ այնուամենայնիվ ես հաղթանակ էի ցանկանում Իրանին: Ոչ թե մեր հարեւանության կամ քաղաքական նպատակահարմարության պատճառներով, բոլորովին ոչ: Մենք կրկին համոզվում ենք, որ ֆուտբոլում հաղթանակից առավել կարեւոր բան կա՝ դա պայքարն է:
Իրանցիները պայքարում էին այսօր առյուծների պես եւ պարտվեցին մեծագույն արժանապատվությամբ: Խոսքը «բարոյական հաղթանակի» մասին չէ, այլ հպարտ ու ազնիվ կռվի, որի ընթացքում Երկիր մոլորակի գրեթե կեսը տեսավ ազատվող, հզորացող ու հաղթանակների պատրաստվող մի ազգ՝ մեր հին հարեւանի ու նոր բարեկամի: Իսկ Մեսսին իսկական առաջնորդ է, նա արդեն երկրորդ խաղ անընդմեջ փրկում է իր թիմին, ինչպես երեք տասնամյակ առաջ Մարադոնան փրկեց այդ երկրի պատիվը պատերազմում տարած պարտությունից հետո»:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան