«Չորրորդ ինքնիշխանություն». Կառավարությունում տեղյակ չեն ժամանակակից գիտության զարմանահրաշ գյուտի մասին
Հայկական Մամուլ
«ՀՀԿ-ն իշխանության մաս կազմող քաղաքական թիմ է եւ ընդամենը ժողովրդին ներկայացնում է իր կատարած աշխատանքը», հայտարարել է հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը' անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ է վարչապետը, օրենք խախտելով, քարոզչական այցեր կատարում մարզեր:
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը, մեկնաբանելով լուրը, գրում է. «Եթե ճիշտ հասկացանք' ՀՀ կառավարությունում տեղյակ չեն ժամանակակից գիտության այնպիսի զարմանահրաշ գյուտի մասին, ինչպիսին է հեռուստատեսությունը, եւ ստիպված' մարզերի բնակիչներին անձամբ են ներկայացնում կատարված աշխատանքը: Ենթադրենք' կառավարության նիստում որոշում են պայքարել թափառող շների դեմ, ու անմիջապես դուրս են գալիս շենքից, ՀՀԿ դրոշները խփում ավտոբուսների վրա, գնում-հասնում Եղիպատրուշ գյուղ ու ժշողովրդին հավաքում գյուղամեջ, թե «բա իմացա՞ք, եկել ենք զեկուցելու, որ որոշել ենք պայքարել թափառող շների դեմ»: Ի՞նչ քարոզարշավ, ի՞նչ բան, մարդիկ հաշվետու են ժողովրդի առջեւ եւ ընդամենը կատարած աշխատանքն են ներկայացնում: Եվ այդպես' բոլոր մարզերում, գյուղ առ գյուղ: Ի դեպ, պետության հաշվին: Բայց' ՀՀԿ դրոշներով ու զինանշաններով:
Ի դեպ, եթե սա քարոզարշավ չէ, այլ սովորական աշխատանք, ինչո՞ւ են շաբաթ-կիրակի օրերին անում»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ