«Հայկական Ժամանակ».Պալաչը լքել է Հայաստանը
Հայկական Մամուլ
Երեկ երեկոյան «Հայկական Ժամանակը» տեղեկություններ է ստացել, որ Պալաչ անունով հայտնի Արթուր Հարությունյանը, որ «ՀԺ»-ին տված հարցազրույցում սուր հայտարարություններ էր արել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծաոուկյանի հասցեին, լքել է Հայաստանը:
Ըստ խոսակցությունների, Հարությունյանը նման քայլի է դիմել այն բանից հետո, երբ Ծառուկյանի թիկնազորի հետ կապված ինչ-որ աննշան միջադեպից հետո տեղեկացել է, որ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդոն իրեն է փնտրում: Այս լուրի կապակցությամբ «ՀԺ»-ի թղթակիցը զանգահարել է Արթուր Հարությունյանի ընկերոջը, որն ասել է, որ Արթուրը Հայաստանում չէ, Վրաստան է գնացել: Թղթակցի հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերը, թե Պալաչը Հայաստանից հեռացել է, քանի որ Ծառուկյանի Էդոն իրեն է փնտրում, Հարությունյանի ընկերը պատասխանել է. «Չէ, նման բաներ չկան: Ուղղակի գործերի հետ կապված գնացել է»: Ավելի ուշ իր փախչելու մասին տեղեկությունը հերքել է նաև Արթուր Հարությունյանը. նա թերթի թղթակցին զանգահարել է Վրաստանից: «Գործերով եմ եկել Վրաստան: Երկու օրից կվերադառնամ»,- հավաստիացրել է նա:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ