«Ժողովուրդ».Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի հարաբերությունները փոխվում են
Հայկական Մամուլ
Հովիկ Աբրահամյան-Տիգրան Սարգսյան հարաբերությունները հետաքրքիր զարգացումներ են ստանում: Շաբաթ օրը Սյունիքի մարզ էր այցելել վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ քննարկելու ՀՀԿ նախընտրական ծրագիրը: Պարզվում է՝ այսօր էլ Սյունիքի մարզ է մեկնելու ՀՀԿ նախընտրական շտաբի պետ, Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը: Թե ինչու նա վարչապետի հետ չէր մեկնել, այլ գերադասել է առանձին գնալ ու հանդիպել մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, մնում է միայն կռահել: Թեև Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ այդ ամենի մեջ չկա որևէ արտառոց բան: «Սյունիքն էլ է մեր մարզերից, զարմանալու բան չկա, միշտ էլ այցեր լինում են»,-ասել է նա:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ