«Հրապարակ». Թիվ 21 ընտրատարածքը դեռևս վիճահարույց է
Հայկական Մամուլ
Թիվ 21 ընտրատարածքում, որտեղ ՀՀԿ-ն որոշել է պաշտպանել ՄԱՊ ընկերության բաժնետեր Ալեքսան Պետրոսյանին, հնարավոր է առաջադրվի Արմավիրի «Պարենարդշին» ԲԲԸ նախագահ, մի քանի ՍՊԸ-ների հիմնադիր Աշոտ Հակոբյանը: Առաջադրվելու իր որոշման վերաբերյալ թերթի հարցին ի պատասխան Հակոբյանն ասել է. «Ճիշտն ասած՝ Արմավիրում ստեղծվել է նախաձեռնող խումբ, որն ինձ առաջարկել է առաջադրվել: Ես հարգանքով եմ վերաբերվում այդ առաջարկին, բայց վերջնական որոշում կկայացնեմ առաջիկա շաբաթվա ընթացքում»: Թերթը հիշեցնում է, որ սա այն տարածքն է, որտեղի երկու հիմնական թեկնածուները՝ Նահապետ Գևորգյանը և Ռուստամ Գասպարյանը փոխադարձ համաձայնությամբ հայտարարեցին չառաջադրվելու իրենց որոշման մասին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ