2026-ի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր Տուխելը նշել է Արգենտինայից կրած պարտության գլխավոր պատճառները Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ-ին. «Փորձում ենք պաշտպանել կառույցն ու մարզիկների շահերը» Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ Մեսսին Արգենտինայի հավաքականի՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալուց հետո գրառում է արել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման Տարածաշրջանում երկու դաշնակիցների փոխարեն Մոսկվան այսօր ունի երկու դժգոհ «գործընկեր». Զաքարյան Հայաստանում նոր անձնագրերի զանգվածային տպագրությունը մեկնարկել է Ուրուգվայի սենատորների պալատում Երևանում կայանալիք COP17-ին նվիրված նիստ է անցկացվել Կանխատեսումների համաձայն, Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է. Ազիզյան (տեսանյութ) 

«Ադրբեջանի կտրուկ ակտիվացումը Նախիջևանի ճակատում սպասելի էր»

Բլոգոսֆերա

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին շրջանում ադրբեջանական դիվերսիոն խմբերի ու դիպուկահարների կտրուկ ակտիվացումը ՀՀ հարավարևմտյան հատվածում (Նախիջևան) կտրուկ սրել է սահմանագծին տիրող առանց այդ էլ ոչ կայուն իրավիճակը' կրկին ակտիվացնելով ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ մտահոգությունը:

Որքան էլ լրատվամիջոցներում նախիջևանյան ճակատի ակտիվացումը որպես անսպասելի փաստ ընկալվի, այնուամենայնիվ, պետք է ընդգծել, որ այդ ուղղությամբ աճող վտանգի նախանշանները ուրվագծվել էին դեռևս 2013 թվականի վերջերին, երբ հայտնի դարձավ, որ Նախիջևանում տեղակայված Ադրբեջանի զինված ուժերի 5-րդ կորպուսը վերակազմավորվում է՝ ստանալով առանձին համազորային բանակի կարգավիճակ:

Ադրբեջանական ու թուրքական լրատվամիջոցները, մանավանդ վերջին շրջանում, ակտիվորեն լուսաբանում են Նախիջևանում իրականացվող զորավարժություններն ու առանձին համազորային բանակին մատակարավող սպառազինությունների հարցը՝ չթաքցնելով այդ գործընթացում Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը:

Դեռ նախորդ տարի Ադրբեջանը Նախիջևանի ուղղությամբ առիթ ունեցել էր մի քանի անգամ ստուգելու հայ-ադրբեջանական սահմանի պաշտպանական հնարավորությունները՝ նախաձեռնելով դիվերսիոն-հետախուզական գործողություններ: Դրանցից մեկի ժամանակ, հայկական կողմը, ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին հետ մղելիս կորուստներ էր ունեցել:

Նախիջևանում տեղակայված զորքերի ակտիվացումը վտանգավոր է հատկապես երկու առումով: Առաջին, որ Նախիջևանը դառնում է հայ-ադրբեջանական դիմակայության ևս մեկ ակտիվ օջախ, երկրորդ, հաշվի առնելով պաշտոնական Անկարայի հսկայական ազդեցությունը Նախիջևանի վրա, այնտեղ տեղակայված զորքերը կարող են ցանկացած ժամանակ Թուրքիայի համար, տարածաշրջանում իրավիճակը անկայունացնող դերակատարություն ստանձնել:

Ադրբեջանի համար Նախիջևանում տեղակայված զորքերի ակտիվացումը առաջին հերթին անհրաժեշտ է Հայաստանի վրա ճնշումն ուժեղացնելու համար, քանի որ Բաքվում կարծում են, որ սահմանային սադրանքներով հնարավոր է Հայաստանին զիջումներ պարտադրել, երկրորդ, սահմանի ողջ երկայնքով ժամանակ առ ժամանակ իրականացվող տարբեր օպերացիաների միջոցով, Ադրբեջանը փորձում է արդարացնել մեծաքանակ սպառազինության գնումները:

Միաժամանակ նկատելի է, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, առանձնապես խոչընդոտներ չեն ստեղծում Ադրբեջանի համար՝ իրագործելու սեփական տակտիկական լուծումները, իսկ վերջինս, անշուշտ, օգտվում է միջնորդների լոյալությունից:

Սահմանին տարբեր մարտական խնդիրներ կատարելիս զինծառայողներ են զոհվում. ավելի քան անհրաժեշտ է առաջնագծում իրականացվող ինժեներական-կահավորման աշխատանքներին մեծ արագություն հաղորդել, միաժամանակ բարձրացնելով մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմերի զգոնության մակարդակը: Ավելի քան երբևէ, առաջնային է դառնում զորամասերում մարտական հենակետերում անվտանգության կանոնների պահպանման հարցը, քանզի արձանագրվող մահվան ելքով միջադեպերի մի մասը պայմանավորված է անվտանգության կանոնների խախտմամբ ու սպաների կողմից ոչ պատշաճ վերահսկողության իրականացմամբ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուբիո. ԱՄՆ-ը 25% մաքսատուրք կսահմանի բրազիլական ներմուծման մեծ մասի վրա2026-ի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավորՏուխելը նշել է Արգենտինայից կրած պարտության գլխավոր պատճառները Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ-ին. «Փորձում ենք պաշտպանել կառույցն ու մարզիկների շահերը»Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթարՈՒՂԻՂ. Կառավարության նիստԻրանը հայտնել է ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով 35 զոհի մասինՄեսսին Արգենտինայի հավաքականի՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալուց հետո գրառում է արել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարանԻրանը հրապարակել է Հորմուզի նեղուցի բացման պայմաններըԵրևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրմանՏարածաշրջանում երկու դաշնակիցների փոխարեն Մոսկվան այսօր ունի երկու դժգոհ «գործընկեր». Զաքարյան Հայաստանում նոր անձնագրերի զանգվածային տպագրությունը մեկնարկել է Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն լքել երկիրըՈւրուգվայի սենատորների պալատում Երևանում կայանալիք COP17-ին նվիրված նիստ է անցկացվելԿանխատեսումների համաձայն, Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է. Ազիզյան (տեսանյութ) Քննարկվել են հայկական արտադրանքը ԱՄՆ շուկա արտահանելու հնարավորություններըՄԻՊ աշխատակազմում մեկնարկել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության վերաբերյալ եռօրյա աշխատաժողովը Սահմանափակվում է պատգամավորների՝ քաղբանտարկյալներին այցելելու հնարավորությունը. ԱբրահամյանՀուլիսի 16-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 16-ինԱռաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ ՍուրենյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ի՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ»Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում․ «Հրապարակ»Առեղծվածային դեպք Երևանում. Շենքի բակում հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը«Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ»Մարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ»«Հրապարակ». Հայ եւ որդի Ախտոյաններն արտերկրում անետացել են, մայրը միայնակ է վերադարձելՈվ է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ»Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ»«Հրապարակ»․ Ինքնաբացարկի դիմումները շարունակվում են Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների Ինչ ունեցվածք է կուտակել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իշխանության գալուց 8 տարի անց . «Ժողովուրդ»Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ»Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ»Դարչինի օգտակար ազդեցությունը մարդու առողջության վրաՆերքին տագնապ․ ինչու է այն առաջանում և ինչպես է ազդում մարդու վրաՍինգապուրը ներկայացրել է կիբեռանվտանգության նոր ռազմավարությունՀնդկաստանում հեղեղումների հետևանքով տասնյակ մարդիկ տարհանվել ենՋրի կարևորությունը օրգանիզմի համար․ ինչու է անհրաժեշտ պահպանել ջրային հավասարակշռությունըԵվրոպայում նոր ջերմային ալիք է սպասվումԱրհեստական բանականությունը կարող է փոխել միլիոնավոր մարդկանց աշխատաշուկան․ նոր զեկույցԿանադան խստացնում է անտառային հրդեհների դեմ պայքարի միջոցառումներըՍտեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կաԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն հայտարարել է Իրանի դեմ նոր հարվածների մասինԲուլղարիայի նախագահի աշխատակազմի շենքը տարհանվել է՝ ռումբի սպառնալիքի պատճառով
Ամենադիտված