«Հրապարակ». Արայիկ Քոթանջյանի և ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի հարաբերությունները լարված են
Հայկական Մամուլ
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այս օրերին քննարկվում են վարչական շրջանի ԲՀԿ-ական ղեկավար Արայիկ Քոթանջյանի և ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի լարված հարաբերությունները: Ըստ շրջանառվող լուրերի, Միհրան Պողոսյանն այդ տարածքում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ է նշանակել ոմն Գևորգի, որը նրա աջ թևն է և ԴԱՀԿ պետին պատկանող «Քեթրին» սուպերմարկետների ցանցում «նայողի» դեր է կատարում: Միհրան Պողոսյանը խոստացել է, որ եթե Գևորգն իրեն արդարացնի, ինքն օգնելու է նրան ընտրություններից հետո Քանաքեռ-Զեյթունի թաղապետը դարձնելուն:
Հ.Գ. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ չէ։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ