«Ժողովուրդ». ՀՀ ԱԳՆ-ը վարում է ջայլամի քաղաքականություն
Հայկական Մամուլ
ՀՀ ԱԳՆ-ն կարծես թե չի պատրաստվում որևէ կերպ միջամտել Սիրիայի հայկական համայնքում կատարվող երևույթներին, ոչ էլ պաշտոնական մակարդակով անդրադառնալ դրան: Թերթը հիշեցնում է, որ փետրվարի սկզբներին կատարված պայթունից հետո, որի արդյունքում զոհվել է հայ երիտասարդ, սիրիահայերի մի մասը դուրս է եկել այդ երկրի կառավարության դեմ, իսկ մյուս մասը սատարում է իշխանություններին: Արդյունքում հայկական համայնքը պառակտվել է:
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չի մեկնաբանել այդ հարցը՝ չմեկնաբանելով նաև, թե ինչու չի ցանկանում խոսել այդ մասին: ԱԳՆ-ի այս գործելաոճը, թերևս, նորություն չէ, այս կառույցը նման հարցերում մշտապես վարում է ջայլամի քաղաքականություն՝ խուսափելով հրապարակայնորեն որևէ կարծիք հայտնելուց կամ տեղեկատվությու տրամադրելուց:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ