«Չորրորդ Ինքնիշխանություն». Ցուցակը պետք է հասարակությանը ներկայացնի. Լևոն Զուրաբյան
Հայկական Մամուլ
«Լևոն Տեր-Պետրոսյանի կազմած ցուցակը որքանո՞վ գոհացուցիչ կարող է լինել»,- ՀԱԿ կոորդինատոր Լևոն Զուրաբյանին հարց է ուղղել լրագրողը: Ի պատասխան վերջինս ասել է, որ գոհացուցիչ տարբերակ չի կարող լինել: «Հնարավոր չէ բոլորին իրենց վաստակին համարժեք տեղ հատկացնել»,-ասել է Զուրաբյանը՝ ընդգծելով, որ ՀԱԿ քաղաքական համախմբումը կայացել է ոչ թե հանուն ընտրացուցակում տեղ ունենալու, հանուն մանդատեր ստանալու, այլ հանուն ժողովրդավարական Հայաստանի կայացման: «Անգամ եթե զուտ հավակնությունների, գնահատականների տեսանկյունից իրենց քիմքին հաճելի չլինի, այնուամենայնիվ, բոլորը հանուն գործի պատրաստ են ընդունել վերջնական որոշումը: Կա ևս մեկ խանգարող խնդիր. որոշ մարդկանց կարող է թվալ, թե ով ում է հաջորդում այդ ցուցակում, սահմանում է ինչ-որ աստիճանակարգ, որը բնորոշում է մեկի գերադասությունը մյուսի նկատմամբ: Նման բան չկա, և չի կարող լինել: Ցուցակը պետք է հասարակությանը ներկայացնի, թե ինչ կազմով ենք գնում ԱԺ ընտրությունների, մյուս կողմից այն պետք է ունենա մոբիլիզացիոն էֆեկտ: Ցուցակի առավել բարձր տեղերում պետք է լինեն մարդիկ, որոնք ունեն առաջին հերթին մարդկային լուրջ ռեսուրսներ, լուրջ ազդեցություն, որոնց անունը միայն առավել քանակով քաղաքացիների կներգրավի ակտիվ՝ քաղաքական մասնակցության մեջ»,ասել է Լևոն Զուրաբյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ