«Ավելի լավ չէ՞ր` Ալիևը նստեր բերանները կապած իր երկրի ակտիվիստների կողքին»
Բլոգոսֆերա
Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ավելի լավ չէ՞ր Ալիևը նստեր բերանները կապկպած իր երկրի ակտիվիստների կողքը, որոնք ի նշան խոսքի ազատության դեմ նույն ալիևյան քաղաքականության, ԵԽԽՎ-ի նույն դահլիճում էին: Ալիևը մեկ հայտարարում է, թե Արդբեջանը երիտասարդ պետություն է, մի քանի րոպեից, թե Հայաստանը ստեղծվել է ադրբեջանական տարածքների վրա: Մասնագետները ասում են, որ ամնեզիան բնութագրվում է նախկին փորձի որոշակի մասի վերաբերյալ հիշողությունների բացարձակ կամ մասնակի կորստով և կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի տարի։ Ընդ որում, մոռացված ժամանակաշրջանի տևողությունը միշտ չէ, որ համապատասխանում է վնասվածքի ծանրությանը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում